«Պուտինը փորձեց ներկայացնել, որ եթե ՀՀ-ի կողմից որեւէ բան է ստորագրվում կամ կա նպատակ ստորագրելու, ապա հիմքերը պետք է որոնել այլ տեղում։ Նրա խոսքերում հայ ժողովրդի գործոնն էլ կար»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ Հիշեցնենք՝ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը հավանություն կտա Հայաստանի համար ընդունելի ցանկացած տարբերակին, սակայն իր կողմից որևէ ճնշում չի բանեցնի: «Փորձ էր փակել մեղադրանքների թեման, թե ՌԴ-ն է ստիպում Արցախը հանձնել Ադրբեջանին»,-հավելեց Վիգեն Հակոբյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ