«Դա շատ սպասված, ճիշտ շեշտադրումներով եւ ժամանակին հայտարարություն էր։ Պուտինը հասկացրեց, որ Փաշինյանը նախ պետք է պատասխանի իր հարցերին»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ՌԴ նախագահի հայտարարություններին՝ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։
Հիշեցնենք՝ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը հավանություն կտա Հայաստանի համար ընդունելի ցանկացած տարբերակին, սակայն իր կողմից որևէ ճնշում չի բանեցնի:
«Պուտինը գնդակը գցեց Փաշինյանի դաշտ։ Փակ ոչինչ չկա այլեւս։ Փաշինյանը ոչինչ չի պատկերացնում եւ պահի տակ կարող է ընդունել այնպիսի որոշումներ, որոնք կործանարար են պետության համար։ Արդեն մի անգամ նման որոշման պատճառով Արցախը գլխատվեց»,-հավելեց Ռուբեն Հակոբյանը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ