Երևանը մինչ այժմ չի պատասխանել խաղաղության պայմանագրի տարրերին, որոնք հայկական կողմին է փոխանցվել հոկտեմբերի 2-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդի հետ հեռախոսազրույցում:
Զրույցի ընթացքում Բայրամովն ու Դոնֆրիդը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարների և ընթացիկ վիճակի, ինչպես նաև հայ-ադրբեջանական օրակարգի տարբեր ուղղությունների շուրջ: Մասնավորապես, Բայրամովը պատմել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, հայ-ադրբեջանական կարգավորման տարբեր ասպեկտների, Բաքվի դիրքորոշման և Երևանին փոխանցված առաջարկների մասին:
Դոնֆրիդն իր հերթին ասել է, որ ԱՄՆ-ը սատարում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ջանքերը: Նա նաև ընդգծել է առաջնորդների և նախարարների հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններն առաջ մղելու կարևորությունը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ