Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՀԱՊԿ գագաթաժողովում մեր դաշնակից Պուտինը կրկին որևէ կերպ գնահատական չի տվել Հայաստանի վրա Ադրբեջանի վերջին ագրեսիային՝ արդարացում բերելով, թե երկու երկրների հետ էլ Մոսկվան ունի բարեկամական հարաբերություններ ու պետք է աշխատել երկու կողմերի հետ էլ․․․
Մնում է մի հարց տալ՝ ի՞նչ կապ ունի Հայաստանի հանդեպ միջազգային իրավունքի խախտումը անվանապես ասելու իր թե՛ դաշնակցային, թե՛ ՄԱԿ ԱԽ մշտական անդամի պարտականությունը Ադրբեջան-Ռուսաստան խորքային սեքսի հետ․․․
Դրանք նույն հարթության վրա դիտարկվել չեն կարող և Հայաստանի խնդիրը չէ, թե ինչպիսի քիմիա կա Ալիևի ու Պուտինի միջև․ վերջինս բացարձակ ռուսական իրավասության ներքո գտնվող հարց է և չպետք է կապ ունենա Հայաստանի հետ, եթե Ռուսաստանը ռազմավարական դաշնակից է, ավելին՝ ՄԱԿ ԱԽ մշտական անդամ է՝ մոլորակի վրա միջազգային իրավունքի խախտումները արձանագրելու ու վերացնելու պարտականությամբ, որը չի կարող նույն նժարի վրա դնել Ալիևի հետ հարաբերությունների հետ միասին․․․»:
Կարդացեք նաև