Լրահոս
Օրվա լրահոսը

«Պուտինը հստակ ասաց, որ գնդակը հայ ժողովրդի դաշտում է․ արցախահայությունը պետք է ոտքի կանգնի»․ Շարմազանով

Հոկտեմբեր 28,2022 18:55

«Կա վաշինգտոնյան փաստաթուղթ, որը ոչ պաշտոնապես է հրապարակվել եւ որի բովանդակությունն ամերիկյան եւ նիկոլական կողմերը չեն հերքել։ Սեւով սպիտակի վրա գրված է, որ Արցախը պետք է հայտնվի Ադրբեջանի կազմում, եւ Արցախի տարածքի վրա պետք է տիրապետեն Ադրբեջանի ինքնիշխան իրավունքները»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Արեւմտյան այդ տարբերակով հայ ժողովրդի 30-ամյա պայքարը, երազանքները, երրորդ հանրապետության բովանդակային հենքը, Արցախի ինքնորոշման իրավունքը զրոյականացվում են։ Նման օրակարգով բանակցությունների մասնակցելը սրբապղծություն է Եռաբլուրի հանդեպ, պետական դավաճանություն։ Սրանք ինքնիշխանությունից են խոսում, դավաճանությունն էլ ինչպե՞ս է լինում։ Ու սա այն մարդն է, որն ասում էր, թե Արցախը Հայաստան է եւ վերջ»,-հավելեց նա։

Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, որ Ռուսաստանը հավանություն կտա Հայաստանի համար ընդունելի ցանկացած տարբերակին, սակայն իր կողմից որևէ ճնշում չի բանեցնի, Էդուարդ Շարմազանովը նշեց․ «Իմ ընկալմամբ՝ նա տարբերակում դրեց Հայաստանի իշխանության եւ հայ ժողովրդի միջեւ՝ հստակ ասելով, որ գնդակը հայ ժողովրդի, արցախահայության դաշտում է։ Արցախահայությունը շատ է ուշացել, բայց պետք է ոտքի կանգնի եւ հստակ գնահատական տա»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Գոնե հասկանում ե՞ք որ այդ գնդակը ՀՀԿ ի դաշտում էր 10 տարի ու ոչինչ չարեցին։ Դեռ խոսալու երես ունե՞ք։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31