Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պետական վերահսկողական ծառայությունը 35 քրեական վարույթ է նախաձեռնել տարեսկզբից ի վեր

Հոկտեմբեր 28,2022 18:10

2022 թվականի 10 ամիսների ընթացքում պետական կառավարման մարմիններում Ծառայության կողմից արձանագրված խախտումների, բացթողումների վերացման ուղղությամբ այդ մարմիններին ներկայացվել են համապատասխան առաջարկներ, իսկ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերը փոխանցվել են իրավապահ մարմիններին՝ իրավական գնահատական տալու և լուծելու համար։

Հարկ է նկատել, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորությունների իրացման արդյունքներով՝ տարեսկզբից ի վեր նախաձեռնվել են թվով 35 քրեական վարույթներ, որից 15-ը՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից:

Ծառայության կողմից առողջապահության ոլորտում իրականացված վերահսկողական գործառույթների շրջանակներում տարեսկզբից ի վեր պետական բյուջե է վերականգնվել մոտ 130 միլիոն ՀՀ դրամ, իսկ քաղաքացիներին է վերադարձվել՝ 13,6 միլիոն ՀՀ դրամ գումար:

Ծառայության ամենօրյա մշադիտարկման ներքո են նաև Կառավարության որոշումների, ինչպես նաև վարչապետի որոշումների և հանձնարարականների կատարումը, իսկ ստացված արդյունքներն ամենօրյա ռեժիմով ներկայացվում են Ծառայության ղեկավարին, ապա նաեւ՝ ըստ կարեւորության, զեկուցվում ՀՀ վարչապետին։

Ծառայությունն այս պահին հետևողականորեն շարունակում է իր վերահսկողական լիազորությունների իրականացումը տարբեր ոլորտներում, մասնավորապես, ընթացքի մեջ են մոտ 80 վերահսկողական գործընթացներ. այդ թվում 20 ուսումնասիրություն և շուրջ 6 տասնյակ մշտադիտարկումներ:

Այս պահին վերահսկողական գործողություններ են իրականացվում Արտաքին գործերի, Առողջապահության, Էկոնոմիկայի, Պաշտպանության նախարարություններում, մի շարք ԲՈՒՀ-երում, Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալությունում, ինչպես նաև հանդիպակաց ուսումնասիրություն է իրականացվում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմանններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող 10 խոշորագույն բժշկական հաստատություններում, ինչպես նաեւ մի շարք տեղական ինքնակառավարման մարմիններում, «Հայփոստ» ՓԲԸ-ում և այլ մարմիններում, այդ թվում՝ գործարքի կողմ հանդիսացող անձանց մոտ։
Ծառայությունը գործարքի մյուս կողմի մոտ հանդիպակաց ուսումնասիրություններ իրականացնում է բացառապես այն դեպքերում, երբ վերահսկվող օբյեկտի մոտ ուսումնասիրության շրջանակներում Ծառայությանն անհրաժեշտ տեղեկություններն ամբողջական չեն ու առանց հանդիպակաց ուսումնասիրություն կատարելու հնարավոր չէ գնահատել ուսումնասիրվող գործարքը:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։

ՀՀ պետական վերահսկողական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31