ԿԳՄՍՆ խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը Aravot.am-ի հետ զրույցում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ համարեց Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում խժդժություններ հրահրելու ու սատարելու վերաբերյալ նախարարության պաշտոնյաներից Կարեն Մանուկյանի ներգրավվածության մասին տեղեկությունները:
«Այդ խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում: Նախարարությունն ամեն ինչ անում է սովորողների կրթական իրավունքն ապահովելու համար»,- ասաց ԿԳՄՍՆ խոսնակը:
Ինչ վերաբերում է քոլեջում սկսված տնօրեն-դասախոսական կազմ հակամարտությանն ու դրա հետեւանքներին, Գեղամ Մելիքբեկյանն ասաց, որ նախարարությունն ի սկզբանե ձեռնարկել է համապատասխան քայլեր իրավիճակը շտկելու կապակցությամբ․ անձնակազմի բողոքներն ուղղվել են կրթության եւ աշխատանքի տեսչություններին: Որոնք, ըստ նախարարության խոսնակի, կատարել են համապատասխան ուսումնասիրություններ. «Այժմ սպասում ենք՝ այդ ուսումնասիրությունների եզրակացություններին, ըստ դրա նախարարությունը կարտահայտի իր դիրքորոշումն ու կկայացնի համապատասխան որոշում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Գեղամ Մելիքբեկյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից