2022 թվականի հոկտեմբերի 20-ին ԵՄ աջակցությամբ Հայաստանում իր գործունեությունն է սկսել Արբիտրաժային և միջնորդական կենտրոնը։ Պաշտոնական մեկնարկի միջոցառման ընթացքում ներկայացվել և քննարկվել են նոր կենտրոնի տեսլականն ու կանոնադրությունը։
«ԵՄ-ն սատարում և աջակցում է Հայաստանում վեճերի լուծման այլընտրանքային միջոցների ներդրմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով արբիտրաժին: Այն կարևոր դեր է խաղում գործարար աշխարհի առջև ծառացած բարդ դեպքերի համար արագ և արդարացի լուծումներ գտնելու հարցում»,–նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։
Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ արդարադատության նախարարության, Կենտրոնական բանկի, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, արբիտրաժային ոլորտի միջազգային և տեղական փորձագետներ։
EU NEIGHBOURS east