Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պուտինը կարևոր արձանագրում արեց․ նշանակում է՝ ռուսական տարբերակում այդպիսի խնդիր չկա, որ Ադրբեջանի ինքնիշխանությունը տարածվի ԼՂ վրա»․ Գագիկ Մինասյանը՝ Վլադիմիր Պուտինի հայտարարությունների մասին

Հոկտեմբեր 28,2022 16:56

«Երբ հարց հնչեց հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման արևմտյան և ռուսական նախագծերի մասին, Վլադիմիր Պուտինի ձևակերպումը հետաքրքիր էր, որ եթե հայ ժողովուրդն ու ՀՀ իշխանությունները համաձայնեն, որ Ղարաբաղի վրա տարածվի Ադրբեջանի բացարձակ ինքնիշխանությունը, ապա դա հայ ժողովրդի և հայկական իշխանությունների որոշելիքն է» ,- անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Վալդայ ակումբի լիագումար նիստի ժամանակ արված հայտարարություններին՝ «Հայելի» ակումբում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը։

Ըստ նրա՝ սա կարևոր արձանագրում է։ Գագիկ Մինասյանը պարզաբանեց․ «Այստեղ արդեն իսկ երևում է, որ այն տարբերակը, որի մասին խոսում էր Վլադիմիր Պուտինը, ի տարբերություն ռուսական տարբերակի, դա նշանակում էր, որ ռուսական տարբերակում այդպիսի խնդիր չկա, որ Ադրբեջանի ինքնիշխանությունը տարածվի ԼՂ վրա։ Սա չափազանց կարևոր էր, քանի որ որպես տարբերակիչ փաստ՝ Վլադիմիր Պուտինն արձանագրեց դա։ Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ ռուսական տարբերակը՝ ըստ Պուտինի չի ենթադրում Ադրբեջանի առարկելի ինքնիշխանություն ԼՂ վրա»։

Գագիկ Մինասյանը, վերլուծելով Վլադիմիր Պուտինի խոսքերը, նկատեց․ «Նա ասաց, որ եթե ՀՀ իշխանությունները գտնում են՝ ԼՂ խնդիրն ունի առանձնահատկություններ, որոնք հարկ է, որ ներառվեն այդ խաղաղության համաձայնագրում, ապա քննարկելով Ադրբեջանի հետ, դա կարելի է իրականացնել։ Սա ևս չափազանց կարևոր դիտարկում էր, որն ունի մի քանի դրվագ։ Ըստ էության Պուտինն ասում է՝ ՌԴ համար ընդունելի է, որ ԼՂ առանձնահատկությունների խնդիրները ներառվեն հայ-ադրբեջանական այդ համաձայնագրի մեջ։ Ինքը թույլ չի տալիս, որ այդ զարգացումների համար պատասխանատվությունը, ինչպես այս իշխանություններն են փորձում ներկայացնել, լրիվ դրվի ՌԴ ուսերին։ Ասում է, որ առաջարկությունները պետք է գան ՀՀ-ի կողմից։ Ժողովրդին ասում է՝ տեսեք, եթե ինչ-որ խնդիր կա, դա ձեր իշխանության, նաև ձեր խնդիրն է, որովհետև դուք եք ստեղծել այդ իշխանությունը»։

Գագիկ Մինասյանի տպավորությամբ՝ Վլադիմիր Պուտինն ընդգծել է ՀՀ-ի և Ադրբեջանի նկատմամբ Ռուսաստանի հարաբերությունների տարբերությունը։ Նա պարզաբանեց․ «Պուտինն ասաց, որ ՌԴ պայմանագրային հարաբերությունների տարբերությունն այն է, որ ՀՀ-ն Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, և ՀՀ առաջարկությունները ՌԴ-ի համար ավելի կարևոր և բարձր դիտարկման կարգավիճակ ունեն՝ իհարկե համաձայնեցնելով Ադրբեջանի հետ, քան մյուս կողմինը։ Դա պայմանավորված է այն ռազմավարական գործընկերության կարգավիճակով, որն ունի ՀՀ-ի հետ»։

Հարցին՝ ի՞նչ է նշանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառումը, որով նա արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ու հայտարարել, որ համաձայնություն են տվել ռուսական կողմի բազային առաջարկներին, Գագիկ Մինասյանը պատասխանեց․ «Սա նշանակում է, որ ՀՀ-ն ընդունում է Ռուսաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի տարբերակը։ Սա խոսում է այն մասին, որ այս գործընթացը գնալու է հենց այս հունով։ Այս գործընթացի՝ նորմալ ընթացքի համար պահանջվում է բանակցողի բարձր մակարդակ։ Պետք է բանակցող, որը չի ստորացվել դիմացինի կողմից, որը խայտառակ պարտություն չի կրել, կապիտուլյացիոն հայտարարություն չի ստորագրել։ Բայց ունենք այն, ինչ ունենք։ Դա նշանակում է, որ ավելի մեծ հնարավորություններ ունենալու համար այս իշխանությանը պետք է փոխենք ազգի շահերով առաջնորդվող իշխանությամբ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31