ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի՝ իր ելույթից հետո հնչեցրած արտահայտություններին, որոնք, ըստ Գաֆարովայի, վերաբերում են Հայաստանի զինված ուժերի կողմից ադրբեջանցի զինծառայողների նկատմամբ, իբրեւ, իրականացված արարքներին: Ալեն Սիմոնյանը որեւէ ազգության կամ պետության ցինիզմը եւ գործելաոճը հասկանալու ու պատկերացնելու տեսանկյունից հիշեցրել է Սաֆարովի վայրագությունը, ով այժմ Ադրբեջանի ազգային հերոս է:
Դիմելով ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին՝ Ալեն Սիմոնյանն առաջարկել է ԱՊՀ-ի հովանու ներքո կազմակերպել Ադրբեջանում պահվող անձանց վերադարձը: Դրանք այն անձինք են, որոնք մոլորվել եւ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում են հայտնվել նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ