Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ տեղաշարժվելու իրավունքի նմանատիպ ցանկացած խախտում պետք է առաջ բերի պատասխանատու պաշտոնատար անձի պատասխանատվության հարց. ՄԻՊ

Հոկտեմբեր 28,2022 15:47

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքով վկայի դատավարական կարգավիճակ ունեցող անձանց ներկայացուցիչները տեղեկացրել են, որ իրենց վստահորդները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից փորձել են հատել Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, սակայն օդանավակայանում ծառայություն իրականացնող ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ծառայողներն արգելել են նրանց ելքը՝ ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգում ելքի իրավունքի սահմանափակման առկայության պատճառով և Պաշտպանի աջակցությունն են խնդրել իրենց վստահորդների ելքի իրավունքի սահմանափակումը վերացնելու հարցում։

Ավելի ուշ, բողոք ներկայացրած անձինք տեղեկացրել են, որ իրենց վստահորդների ելքի իրավունքի սահմանափակումը ՍԷԿՏ համակարգում չի վերացվել, վերջիններս բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժին:

Բողոքի քննարկման արդյունքում թե բողոքաբերների ներկայացրած տվյալների և թե Ոստիկանությունից ստացված պարզաբանումների հաշվառմամբ, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության, վերաբերելի միջազգային պայմանագրերի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների, բողոքի հիմքում ընկած փաստական տվյալների նկատմամբ կիրառելի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (ընդունված 1998 թվականին թիվ ՀՕ-248 օրենքով), ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ՝

Պաշտպանն արձանագրել է, որ քրեական գործով որպես վկա կամ տուժող հանդես եկող կամ դատավարական կարգավիճակ չունեցող անձի ազատ տեղաշարժման իրավունքը չի կարող սահմանափակվել ՍԷԿՏ համակարգով հանրապետությունից դուրս գալու արգելքի հիման վրա, քանի որ դրա օրենքով նախատեսված հիմքերը բացակայում են:

Պաշտպանը վերահաստատում է իր՝ նախկինում արտահայտած եզրահանգումը և արձանագրում, որ նշված անձանց նկատմամբ ազատ տեղաշարժվելու սահմանափակման կիրառման պրակտիկան, անգամ եթե այն վարույթի մասնակցի դատավարական պարտականությունների ապահովման նպատակ է հետապնդում, օրինական և հիմնավորված կարող է լինել միայն այն դեպքում, եթե այդ նպատակի իրագործմանն ուղղված ընթացակարգն ունի Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքեր:

Ուստի, անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի նմանատիպ ցանկացած խախտում պետք է առաջ բերի պատասխանատու պաշտոնատար անձի պատասխանատվության հարց:

Պաշտպանը խախտման որոշմամբ արձանագրել է բողոքաբերների ազատ տեղաշարժի իրավունքի խախտման փաստը և առաջարկել ՀՀ ոստիկանությանը իրավակիրառ պրակտիկան զարգացնել այնպես, որ բոլոր այն իրավիճակներում, երբ անձը չունի որևէ դատավարական կարգավիճակ կամ ունի վկայի, տուժողի կարգավիճակ, բացառվեն նրա ելքը սահմանափակելու դեպքերը:

Պաշտպանը շարունակելու է մշտադիտարկել իրավակիրառ պրակտիկան և ըստ հետևությունների կձեռնարկի հասցեական այլ գործողություններ։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31