Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվել է առավել արդյունավետ օրենսդրական մեխանիզմներ սահմանել նպաստառուների կողմից իրենց իրավունքների արդյունավետ իրացման համար

Հոկտեմբեր 28,2022 13:54

Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ հոկտեմբերի 27-ին ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել նպաստի համակարգում առկա խնդիրների վերաբերյալ աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) պետ Էդուարդ Պետրոսյանը եւ ՄՍԾ-ի պետի տեղակալ Անի Չիլինգարյանը:

Հանձնաժողովի անդամները բարձրացրել են պետական նպաստների համակարգում առկա վարչարարության խնդիրները, մասնավորապես, նպաստառուի հաշվառման եւ փաստացի բնակության հասցեների անհամապատասխանության, հասցեի փոփոխության դեպքում տարածքային կենտրոններին տեղեկացնելու պարտավորության չիմացության կամ այլ հիմքերով նպաստի իրավունքի դադարեցման հետ կապված հարցերը:

Նախարարության ներկայացուցիչները ներկայացրել են ՄՍԾ տարածքային կենտրոնների կողմից վերջին մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքը եւ վերհանած խնդիրները, որոնք հիմնականում պայմանավորված են համապատասխան էլեկտրոնային շտեմարանների բացակայությամբ: Պատգամավորների կողմից առաջարկվել է առավել արդյունավետ օրենսդրական մեխանիզմներ սահմանել նպաստառուների կողմից իրենց իրավունքների արդյունավետ իրացման համար:

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ ոլորտին վերաբերող այլ հարցերի, որոնք արձանագրվել են պատգամավորների կողմից քաղաքացիների ընդունելությունների ժամանակ:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31