Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը քիչ առաջ հրապարակեց հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկության արդյունքները։
Հիշեցնենք, մրցույթի մասնակցության հայտ էին ներկայացրել «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն և «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն։ Մրցույթում հաղթող է ճանաչվել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն։
«Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ի ներկայացուցիչները Aravot.am-ի հետ զրույցում հրաժարվեցին մեկնաբանել որոշումը. Մեկնաբանությունները կհնչեցնեն որոշման ամբողջական տարբերակը ստանալուց և որոշման մանրամասներին ծանոթանալուց հետո։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ