Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կոնգրեսի ադրբեջանական պատվիրակության ղեկավարը թվիթերի իր էջում հրապարակել է լուսանկար՝ խեղաթյուրելով իրականությունը. սա և՛ ֆեյք նյուզ է, և՛ ագրեսիայի դրսևորում». Դավիթ Խաժակյան

Հոկտեմբեր 28,2022 14:25

«ԵԽ Կոնգրեսի ադրբեջանական պատվիրակության ղեկավար Անար Իբրահիմովը՝ թվիթերի իր էջում հրապարակել է լուսանկար՝ խեղաթյուրելով իրականությունը»,- Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 43-րդ նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում «Ատելության խոսք և կեղծ լուրեր. ազդեցությունը տեղական և մարզային ընտրված ներկայացուցիչների աշխատանքային պայմանների վրա» թեմայով զեկույցի ներկայացումից հետո իր ելույթում հայտարարեց ԵԽ Կոնգրեսում հայկական պատվիրակության անդամ Դավիթ Խաժակյանը:

Նա մանրամասնեց. «Բանն այն է, որ Ֆրանսիայի դեսպանությունը, հրապարակելով ՀՀ-ի նշագրված քարտեզի՝ ադրբեջանական սպառնալիքի ներքո եղած հատվածները, խորհուրդ էր տվել այդ օրերին խուսափել այցելություններից՝ հաշվի առնելով սեպտեմբերի 13-ին ՀՀ-ի դեմ վերսկսված ռազմական ագրեսիան: Պարոն Իբրահիմովը, ՀՀ ինքնիշխան տարածքի մաս հանդիսացող շրջանները կոչելով ադրբեջաներեն մտացածին անուններով, նշել է՝ իբր Ֆրանսիայի ԱԳՆ-ի կոչն ուղղված է եղել այսպես կոչված ՀՀ-ի՝ 1920 թվականի սահմաններին: Սա և՛ ֆեյք նյուզ է, և՛ ագրեսիայի դրսևորում: Կոչ եմ անում Կոնգրեսի գործընկերներին խստորեն հասցեագրել հնչեցված ատելությունը: Այդ հասցեագրումը ոչ միայն կնպաստի ատելության խոսքի նվազեցմանը, այլև տարածաշրջանային խաղաղության հաստատմանը, որին ձգտում ենք բոլորս»:

Անդրադառնալով զեկույցի կարևորությանը՝ Դավիթ Խաժակյանն ասաց. «Ատելության խոսքի և ֆեյք նյուզի վերաբերյալ ներկայացված է ծավալուն զեկույց, որը բացահայտում է խնդրի էությունը և դրա դեմ պայքարելու մեխանիզմները: Անդրադարձ է կատարվել խնդրի ոչ միայն ներպետական դրսևորումներին, այլև երկու պետությունների միջև՝ հատկապես կոնֆլիկտային իրավիճակներում դրսևորվող ատելության խոսքին: Այդ կապակցությամբ ցանկանում եմ հավելել, որ ՄԱԿ-ի ռասսայական խտրականության վերացման կոմիտեն Եվրոպայի խորհրդի անդամ Ադրբեջանին վերաբերող հաղորդումների վերաբերյալ եզրափակիչ դիտարկումներում մտահոգություն է հայտնել սոցցանցերում և հասարակական գործիչների, պետական պաշտոնյաների կողմից ազգությամբ հայերի նկատմամբ ռասսայական ատելության հրահրման և ռասիստական կարծրատիպերի տարածման կապակցությամբ: Այս ամենն ի վերջո ցույց է տալիս, որ ատելության խոսքն Ադրբեջանի բարձրաստիճան իշխանության կողմից վարվող քաղաքականություն է, ինչն ակնառու է դառնում երկրի նախագահի կողմից հնչող հայտարարություններով, որի կողմից սպառնալիքներ են հնչում մի ամբողջ մարզի՝ Սյունիքի վերաբերյալ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31