«Ադրբեջանցիներն Արցախի օկուպացված տարածքները բնակեցնելու խնդիր ունեն՝ ցանկացողներ չկան»,- մեզ հետ զրույցում ասում է Արցախի նախագահի հատուկ ներկայացուցիչ Վահան Բադասյանը։
Ինչո՞ւ Շուշին չեն կարողանում բնակեցնել․ ու չեն էլ կարողանալու, որովհետեւ այդ օկուպացված տարածքները նորից ազատագրվելու են,- վստահ է Բադասյանը,- սակայն Հայաստանի ներկա ղեկավարի առկայության դեպքում դա անհնարին է։
«Նախկինների կատարած կոպիտ սխալն այն է եղել, որ ապականել են կրթությունը եւ դրանով բերել են նիկոլիզմի ծնունդին։ Նիկոլն ո՞ւմ պրոդուկտն է՝ այդ կրթական համալիրի բացթողումների։ Նիկոլը՝ մի կողմ, ազգին այն օրն են հասցրել, որ հիմա մենք չունենք այն էներգետիկան, որ ունեցել ենք 88-ին։ Ադրբեջանը չէ՝ աշխարհը շանս չի ունեցել մեզ հաղթելու»։ Իսկ հիմա աշխարհի ծիծաղի առարկա ենք դարձել՝ ասաց Բադասյանը։
Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: