Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է միջնորդական ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ:
«Ռուսաստանը հանդես է եկել որպես միջնորդ, հանդես է գալիս [որպես միջնորդ] և աջակցություն կցուցաբերի նրան, որպեսզի երկու պետությունները հասնեն խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- ասել է Մատվիենկոն Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը:
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Վալդայի ֆորումում իր ելույթում ասել է, որ Ռուսաստանը կսատարի ցանկացած լուծում, որը կնպաստի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, և իհարկե, այն պետք է հաշվի առնի երկու երկրների շահերը:
«Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է ի վերջո լուծում գտնեն սահմանազատման և այլ խնդրահարույց հարցերի շուրջ»,- ասել է Մատվիենկոն՝ հավելելով, որ այդ նպատակին հասնելու համար կօգտագործվի նաև խորհրդարանական գծով գործակցությունը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ