Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

«ՀՅԴ-ն 25 տարի եղել է տարբեր կոալիցիաների անդամ, դրանք եղել են գողության, թալանի, Հայաստանի դատարկման տարիներ». Զարեհ Սինանյան. «Հրապարակ»

Հոկտեմբեր 28,2022 10:49

Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ամեն ինչում մեղադրում է նախկիններին, մի քիչ էլ՝ «Հրապարակին», որը, իր կարծիքով, պաշտպանում է նախկիններին, որոնց պատճառով այդքան մարդ է արտագաղթել երկրից։

Մեր զրույցը սկսվեց նրանից, երբ հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում ՌԴ պատգամավոր Կոնստանտին Զատուլինին, սփյուռքի մեր այլ հայրենակիցներին Հայաստանի իշխանությունների կողմից persona non grata հայտարարելու փաստին։

«Ընդհանրապես, persona non grata-ի ինստիտուտը մի քիչ խորթ է ինձ համար՝ անցյալիս հետ է կապված, այս իմաստով՝ մի քիչ ամերիկյան լիբերալ սկզբունքներից դուրս գալով, բայց ես հասկանում եմ, որ ինչ-որ հետեւանքներ պիտի լինեն, հասկանո՞ւմ եք, էդ պետական պաշտոնյաների դեմ կոպիտ, հաճախ՝ գռեհիկ գործողությունների արդյունքում։ Մարդիկ պիտի հասկանան, որ ինչ-որ նորմեր կան, որոնք չի կարելի խախտել»,- ասաց Զարեհ Սինանյանը։

– Մի կողմից՝ խոսքի ազատության ու դեմոկրատիայի մասին է խոսվում, մյուս կողմից՝ այս իշխանությունները չեն հանդուրժում իրենց հասցեին արված անգամ ամենաաննշան քննադատությունը։

– Վարչապետի մեքենայի վրա ձու նետելը խոսքի ազատության հետ ի՞նչ կապ ունի։ Եթե ես գնում եմ Միացյալ Նահանգներ, հանրային հանդիպում ունեմ, ու մի խումբ երիտասարդներ մտնում են ու պարզապես խուլիգանություն են անում եւ դուրս են գալիս․․․

– Դուք կարծում եք՝ այս իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը, Դուք կամ ձեր մյուս թիմակիցները որեւէ բանով չե՞ք արժանացել այդ վերաբերմունքին։

– Փաստորեն, ասում եք՝ ինչ-որ բան կարելի է անել, որի հետեւանքում կարելի է արժանանալ ինչի ուզես։ Կներեք, ես ոչինչ չեմ արել, այո, միանշանակ կասեմ՝ ես ոչ մի բան չեմ արել, որպեսզի արժանանամ էն խուլիգանական ակտերին, որոնք հայ երիտասարդաց Դաշնակցությունը կազմակերպել է էստեղ-էնտեղ։

– Մարդիկ համարում են, որ Նիկոլ Փաշինյանն է մեղավոր այս զոհերի, կորուստների, տարածքների հանձնման համար եւ ինքն է տանում մեր երկիրը կործանման։

– Տեսեք, կան որոշ մարդիկ, որոնք էդպես են համարում, չէ՞։ Հետո՝ կա մի ջախջախիչ մեծամասնություն, որոնք էդպես չեն համարում։ Եվ հիմա կասեք՝ որտեղի՞ց գիտեմ ջախջախիչ մեծամասնության մասին, որովհետեւ ընտրություններն ամեն ինչ պարզ են դարձնում։ Հիմա ինչ ա որ ինչ-որ մարդիկ ինչ-որ կարծիք ունեն, նշանակում է, որ իրենք կարող են ձո՞ւ նետել մեքենայի վրա, կամ դա նշանակում է, որ իրենք կարող են Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանի վրա ջո՞ւր շփել Կոնգրեսի շենքում։ Հասկանո՞ւմ եք, նորմեր կան, որոնք չի կարելի խախտել։

– Դաշնակցականները մտածում են, որ իրենց թիմակիցները Հայաստանում մեկնել են ռազմաճակատ, զոհվել են, եւ իրենց թափած արյունը գին չի ունեցել, նախկինում՝ 1991-94 թթ․ արցախյան պատերազմում իրենց պահած հողերն այսօր հանձնվել են թշնամուն։

– Սխալ եք կարծում։ Ես էլ հակառակը կասեմ՝ իրենց հանձնած հողերը։ Իրենք 25 տարի եղել են տարբեր կոալիցիաների անդամ, էդ կոալիցիաները եղել են գողության, թալանի, Հայաստանի դատարկման տարիներ։ Էդ տարիների ընթացքում կրիտիկապես Հայաստանը թուլացել ա, որի արդյունքում մենք ունեցանք 2020 թվականի պատերազմը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31