Լրահոս
Օրվա լրահոսը

«Արարատցեմենտ»-ի նախկին աշխատակիցները փոխհատուցում ստացան

Հոկտեմբեր 28,2022 13:30

Իրավական աջակցության համար դեռեւս 2021 թվականին «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի վեց աշխատակից դիմել էր «AM» իրավաբանական ընկերությանը։ Ընկերության բաժնետեր, փաստաբան Վանիկ Մարգարյանը եւ պարտքերի հետգանձման ծառայության ղեկավար, փաստաբան Հայկ Բարսեղյանը հայցադիմում էին ներկայացրել ու ապահովել վստահորդների շահերի ներկայացուցչությունը ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի դատարանում։

Դատարանը որոշել էր բավարարել բոլոր հայցապահանջները, իսկ պատասխանողի բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում եւ ՀՀ վճռաբեկ դատարանում արդյունք չէին տվել՝ ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի վճիռը։

Արդյունքում, «Արարատցեմենտ»-ը պարտավորվեց համահայցվորներին վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի ընթացքում` ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող միջին աշխատավարձի գումարը աշխատանքային պայմանագրերի լուծման օրվանից մինչեւ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, ինչպես նաեւ վերականգնել նախկին աշխատանքում, իսկ վերականգնելու անհնարինության դեպքում եւ աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` միջին աշխատավարձի տասներկուսապատիկի չափով, նաեւ վճարել փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը:

Փաստաբանների արհեստավարժ աշխատանքի եւ ՀՀ դատարանների կողմից գործի լրիվ օբյեկտիվ եւ բազմակողմանի քննության արդյունքում գրանցվեց հերթական հաղթանակը, ու նախկին աշխատակիցները մի քանի միլիոն ՀՀ դրամի չափով փոխհատուցում ստացան:

«Առավոտ» օրաթերթ
27.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31