Մարիբորում ընթացող «Արծաթե գոտի» միջազգային մրցաշարում այսօր Հայաստանի հավաքականից ռինգ մտան չորս բռնցքամարտիկներ, որոնցից երկուսը հաղթանակ տարան եւ մտան եզրափակիչ, երկուսը անհաջողության մատնվեցին:
Առաջինը մրցաշարի նախավերջին արգելքը հաղթահարեց 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, որը վստահ պարտության մատնեց հոնկոնգցի Յու Սինգ Ցոին: Հետո Ավստրիայի դրոշի ներքո հանդես եկող Համզատ Սայդուլաեւի նկատմամբ իր մեծ առավելությունը հաստատեց 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը:
Ավաղ, պայքարից դուրս մնացին գերծանր քաշային Դավիթ Չալոյանը եւ 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը: Ընդ, որում, մրցավարությունն անարդար վարվեց գյումրեցի Չալոյանի հետ եւ դահլիճում հնչեցված սխալ վճռին թույլատրվածի սահմաններում իրենց անհամաձայնությունը ցուցադրեցին թե բռնցքամարտիկը, թե նրա մարտավկա մարզիչները:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ