Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Արենի համայնքի նախկին ղեկավարի պատճառով համայնքը զրկվել է 4.690.000 դրամ եկամուտ ստանալու հնարավորությունից. Ահազանգ ոստիկանությանը

Հոկտեմբեր 27,2022 23:30

Aravot.am-ին հասած տեղեկությունների համաձայն, Արենի գյուղի նախկին ղեկավար Ս. Ս.-ի կողմից թույլ են տրվել չարաշահումներ: Ոստիկանության հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ Ս.Ս.-ն, 0.02 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացած հողատարածքը բջջային կապի հիմնական կայան տեղադրելու նպատակով, համայնքի ղեկավարի 09.08.2005թ. թիվ 14 որոշմամբ, ամսական 40.000 դրամ վարձավճարի դիմաց հանձնել է «Ղարաբաղ Տելեկոմ» բջջային կապի օպերատորին՝ 50 տարի ժամկետով։

Իսկ 2006 թվականի մայիսի 19-ի Արենի համայնքի ղեկավարի որոշմամբ ,նույն հողակտորը հանվել է աճուրդ-վաճառքի: Հաղթող է ճանաչվել առավելագույն գին 8.000 դրամ առաջարկած Պ. Ա.-ն: Իսկ հուլիսի 14-ին, Արենիի համայնքապետարանի եւ «Ղարաբաղ Տելեկոմ» բջջային կապի օպերատորի միջեւ կնքվել է նույն կողմերի միջեւ 12.08.2005թ.-ին կնքված հողամասի վարձակալության պայմանագիրը լուծարելու մասին համաձայնագիր: Իսկ հաջորդ օրը հողի նոր սեփականատեր Պ.Ա.-ն ամսական 75.000 դրամ վարձավճարի դիմաց, նշված ընկերության հետ կնքել է հողամասի վարձակալության նոր պայմանագիր, կրկին՝ 50 տարի ժամկետով։

Պ.Ա.-ի մահվանից հետո նշված  հողակտորը  ժառանգությամբ  գրանցվել է կնոջ՝ Ա. Ա.-ի անունով: Վերջինս էլ իր հերթին նվիրատվությամբ օտարել է Հ. Օ.-ին: Արդյունքում համայնքը զրկվել է մոտ 1.950.000 դրամ եկամուտ ստանալու հնարավորությունից:

Իսկ 0.02 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացած հողատարածքը Արենի համայնքի ղեկավարի 10.07.2007թ. որոշմամբ հանվել է աճուրդ-վաճառքի, հաղթող է ճանաչվել առավելագույն գին՝ 8.200 դրամ առաջարկած Ա. Ղ.-ն:  Վերջինս էլ նշված հողակտորը ամսական 40.000 դրամ վարձավճարի դիմաց, բջջային կապի հիմնական կայան կառուցելու նպատակով հանձնել է «Ղարաբաղ Տելեկոմ» բջջային կապի օպերատորին՝ 25 տարի ժամկետով: Այս անգամ էլ համայնքը զրկվել է մոտ 440.000 դրամ եկամուտ ստանալու հնարավորությունից:

Իսկ 0.03 հա մակերեսով Արենի բնակավայրի «Իշկա թափ» կոչվող վայրում գտնվող  համայնքային սեփականություն հանդիսացած հողատարածքը, Արենի համայնքի ղեկավարի 19.03.2006թ. որոշմամբ հանվել է աճուրդ վաճառքի: Այստեղ էլ հաղթող է ճանաչվել Գ. Էդիկի Ս.-ն: Ով նշված հողակտորը ամսական 100.000 դրամ վարձավճարի դիմաց, բջջային կապի հիմնական կայան կառուցելու նպատակով հանձնել է «ԱրմենՏել» ՓԲԸ բջջային կապի օպերատորին։ 07.10.2016թ. նշված պայմանագրի ժամկետը երկարացվել է եւս 10 տարով, իսկ 31.10.2019թ. Գ.Ս.-ն հողակտորը նվիրատվությամբ օտարել է Ս. Ե.-ին: Այս ամենի արդյունքում էլ համայնքը զրկվել է մոտ 2.300.000 դրամ եկամուտ ստանալու հնարավորությունից:

Նշվում է, որ Արենի գյուղի նախկին ղեկավար Ս.Ս.-ն ունենալով ինչպես տեղական ինքնակառավարման մարմնի անունից հանդես գալու լիազորություն, այնպես էլ հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնի անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր ծառայողական լիազորություններն օգտագործել է ծառայողական շահերին ի վնաս՝ համայնքին զրկելով ընդհանուր մոտ 4.690.000 դրամ եկամուտ ստանալու հնարավորությունից։

Կազմված փաստաթղթերը ուղարկվել է մարզային քննչական վարչություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31