Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

ԼՂ հակամարտությունը կարգավորելու ռուսական որևէ առաջարկ հիմքում ունեցել է ՌԴ-ի հենց այս մոտեցումը՝ Արցախն Ադրբեջանի մաս է. Արման Բաբաջանյան

Հոկտեմբեր 27,2022 23:03

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Աշխարհի բոլոր երկրները ԼՂ հակամարտության առաջին օրից ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Մինսկի խմբի համանախագահները մշտապես հանդես են եկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին։ Բայց այդ երկրներից և ոչ մեկը Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասելով նկատի չեն ունեցել Արցախը Ադրբեջանի կազմում։

2020թ․ պատերազմից հետո Մինսկի խմբի համանախագահ, ՀՀ ռազմավարական դաշնակից, Արցախում խաղաղապահություն իրականացնող Ռուսաստանի նախագահ Պուտինը միակն էր, որը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղը և հարակից տարածքները Ադրբեջանի անքակտելի մաս են։

ԼՂ հակամարտությունը կարգավորելու ռուսական որևէ առաջարկ հիմքում ունեցել է Ռուսաստանի հենց այս մոտեցումը՝ Արցախն Ադրբեջանի մաս է»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31