Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երեւանը գնաց իր ճանապարհով Ղարաբաղի հարցում․ Պուտին

Հոկտեմբեր 27,2022 22:50

«Փաստինֆո».  Ռուսաստանը տարիներ շարունակ Հայաստանին առաջարկել է Ղարաբաղի հարցը լուծել՝ Բաքվին հանձնելով հինգ շրջան, որտեղից մարդիկ են հեռացել, բայց Երեւանն իր ճանապարհով է գնացել, այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մենք տարիներ շարունակ երկխոսություն ենք վարել հայկական կողմի հետ և առաջարկել ենք Ղարաբաղի հետ կապված հարցը կարգավորել հետևյալ կերպ։ Չէ որ Հայաստանը փաստացի վերահսկում էր Ադրբեջանի յոթ շրջանները։ Մենք ասել ենք․ եկեք շարժվենք դեպի հարաբերությունների կարգավորում․․․  կան երկու շրջաններ… մեծ տարածքներ։ Ինչ – որ փուլում կպայմանավորվենք ադրբեջանական կողմի հետ՝ տվեք հինգ շրջանը, դե, դրանք պետք չեն, ուղղակի դատարկ են, այնտեղից մարդիկ են գնացել, փաստացի վտարվել են այդ տարածքներից։ Ինչո՞ւ պահել դրանք: Ոչ մի իմաստ չկա: Իսկ Ղարաբաղի հետ կապերի համար երկու շրջան, հսկայական շրջան, ի դեպ, լիովին բավարար է։ Մենք համարում ենք, որ դա արդարացի կլիներ, վերադարձնել փախստականներին եւ այլն: Դա լավ քայլ կլիներ ընդհանուր առմամբ տարածաշրջանում իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ Բայց հայկական ղեկավարությունը գնաց իր ճանապարհով։ Ինչպես հայտնի է, դա հանգեցրել է այն իրավիճակին, որը ստեղծվել է այսօրվա դրությամբ», – ասել է նախագահը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31