Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուտը ստի հետեւից, կեղծիքը կեղծիքի հետեւից ասում է եւ գիտի, որ մարսվում է»․ Սամվել Նիկոյան

Հոկտեմբեր 27,2022 21:35

«Բա ի՞նչ պետք է ասեր, որ մեր ապաշնորհության, ապազգայնության եւ տգիտության պատճառո՞վ այս ամենը եղավ։ Իհարկե չեն ասի։ Նույն զենքն Ադրբեջանն էլ ուներ, Հայաստանն էլ, 2016-ին ի՞նչ եղավ։ Ալիեւն ասում է, որ 2020թ․-ին 4,5-5 միլիարդի զենք է առգրավվել։ Թող լսեն ու հասկանան, մտածեն, թե այդքան զենքը մեզ որտեղից։ Հիմա էլ ասում են, թե իրենց զենք չեն տալիս։ Բա մեր ժամանակ ո՞նց էին տալիս, մի բան էլ՝ նվիրում»,-Եռաբլուրում այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի մեղադրանքներին, թե նախկինները բանակը թալանել են՝ ասաց ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը։

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա պնդմանը, թե Արցախն Ադրբեջանի կազմում թողել են նախկինները՝ ընդունելով մադրիդյան սկզբունքները, Սամվել Նիկոյանը նշեց․ «Այդպես նա ասում է ժողովրդի մեծամասնության համար, որը բնականաբար, չի կարող ընկալել մադրիդյան երեք սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք, ուժի բացառում։ Եթե ուզի չխաբել ժողովրդին, պարզ կլինի, թե ինչի մասին է խոսքը։ Ալիեւն ինքն էր ասում, որ իրեն ճնշում են՝ ճանաչել Արցախի անկախությունը։ Մեզ մի լսեք, լսեք, թե Ալիեւն ինչ է ասում։ Լսեք ՌԴ նախկին համանախագահ Պոպովին։ Որ լսեք, կհասկանաք։ Սուտը ստի հետեւից, կեղծիքը կեղծիքի հետեւից ասում է եւ գիտի, որ մարսվում է։ Սատանայի ուժն այն է, որ մտնում է բոլոր դատարկ տեղերը լցնում է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31