Լրահոս
Օրվա լրահոսը

Հասմիկ Կիրակոսյանի «օսյաթը»․ նրա անվան փողոց՝ Գյումրու սրտում

Հոկտեմբեր 27,2022 19:50

Գյումրու կենտրոնում գտնվող Սպանդարյան փողոցի մի հատվածը, որտեղ բնակվել է քաղաքի ամենավառ անհատականություններից մեկը՝ Գյումրու պատվավոր քաղաքացի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանն, այսօր պաշտոնապես անվանակոչվեց նրա անունով։

Այսօր Հասմիկ Կիրակոսյանի ծննդյան օրն է, նա կդառնար 80 տարեկան։

Հիշեցնենք, որ հանրային լսում էր տեղի ունեցել, ներկա գյումրեցիները միաբերան ողջունել էին այդ փողոցը նրա անունով անվանափոխելու գաղափարը։ Այնուհետ Գյումրու ավագանին հավանության էր արժանացրել։

Այսօր փողոցի ցուցատախտակի հանդիսավոր բացման ժամանակ Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը նշեց․ «Ավագանու որոշումը ֆորմալ վավերացումն էր այն բանի, որը վաղուց ևեթ իրականություն էր և փաստ։ Ես չեմ հիշում որևէ տաքսու վարորդի կամ գյումրեցու, ով այս փողոցի մասին խոսելիս ուրիշ կերպ ասի, քան տիկին Կիրակոսյանի փողոցը։

Անգնահատելի և անուրանալի է տիկին Կիրակոսյանի վաստակը քաղաքի մշակութային կյանքի զարգացման գործում։
Վստահ եմ՝ յուրաքանչյուրն ինձ հետ համաձայն է․ այն, ինչ գրված է այս փաստաթղթի մեջ, ընդամենը փոքրիկ փոխադարձումն է այն ամենի, ինչ մենք ստացել ենք տիկին Կիրակոսյանից, չնչին և նույնիսկ հոգու պարտքի նման փոխհատուցումը»։

Փողոցի ցուցատախտակը բացեցին Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն ու նախկին փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը։ Վարդգես Սամսոնյանն ասաց, որ Հասմիկ Կիրակոսյանն մահից առաջ «օսյաթ» էր արել Գյումրիում իր անունով փողոց ունենալը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31