Այսօր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է «Իջևան» բժշկական կենտրոն, որտեղ վերջերս վերակառուցվել և վերազինվել է 2 մասնաշենք։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի և «Իջևան» բժշկական կենտրոնի տնօրեն Էդուարդ Գրիգորյանի հետ վարչապետի տիկինը շրջել է հիվանդանոցում, ծանոթացել պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը, բուժկենտրոնի հնարավորություններին:
Իջևան» բժշկական կենտրոնի տնօրեն Էդուարդ Գրիգորյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ մարզի բնակիչներն այլև ստիպված չեն բժշկական որոշ ծառայություններից օգտվելու համար հասնել Երևան։
«Համակարգչային շերտագրման (տոմոգրաֆիայի) նոր սենյակը ամբողջովին վերազինվել է մեր միջոցներով, իսկ դիալիզի սարքավորումներ ձեռք բերելու հարցում մեզ օգնել են բարերարները։ Մինչ այժմ այդ ծառայություններից օգտվելու համար բնակիչներից շատերը ստիպված էին հասնել մայրաքաղաք»,- նշեց Գրիգորյանը։
Կարդացեք նաև
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից