Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ թվում է՝ մեր իշխանությունը կբացահայտի»․ ԵԿՄ նախագահը՝ հոկտեմբերի 27-ի մասին

Հոկտեմբեր 27,2022 18:33

«Այսօրվա պարտությունը հոկտեմբերի 27-ն էր, որը տեղի ունեցավ նախորդ իշխանությունների օրոք։ Ինչ վերաբերում է բացահայտմանը, բնականաբար, դեռ չի բացահայտվել։ Բայց կբացահայտվի։ Երկրի վիճակը գիտեք։ Ինձ թվում է՝ մեր իշխանությունը կբացահայտի։ Պետք է այս գործը բացահայտվի։ Քենեդուն խփելուց հետո մինչեւ հիմա խփողը պարզ չի, բայց մենք պարտավոր ենք բացահայտել»,-հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 23-րդ տարելիցի առթիվ Եռաբլուրում Վազգեն Սարգսյանի շիրիմին այցելելուց հետո լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Երկրապահ կամավորական միության» նախագահ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը։

Թե ինչպիսին կլիներ Հայաստանը, թե տեղի չունենար այդ ահաբեկչությունը, Միքայելյանը նշեց․ «Կունենայինք Իսրայելի պես պետություն, հզոր պետություն։ Սպարապետի ժամանակ տարածաշրջանում մեր բանակն ամենահզորն ու մարտունակն էր։ Մենք, այն ժամանակ չունենալով բանակ, սպարապետը համախմբեց մեզ եւ 700 տարվա դադարից հետո հաղթանակ տարանք։ Վազգեն Սարգսյանի ներդրումը մեծ է։ Ցավոք, եթե պատմությանը նայեք, հայը միշտ հայի ձեռքով է պարտվել։ Դավաճանությունը միշտ եղել է։ Եղավ նաեւ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Սպաներ կան, որոնք 2 միլիոն դրամի համար նստած են։ Նման բաները մարդը չի կարող պատկերացնել»։

Թե ինչ խնդիրների առաջ է ՀՀ բանակը կանգնած պատերազմից հետո, Սասուն Միքայելյանն ասաց․ «Երկրապահը մինչեւ հիմա սահմաններում է։ Բանակը վիրավոր է։ Ես դուրս եկա ԱԺ-ից՝ հասկանալով երկրի եւ սահմանների վիճակը։ Մինեչեւ այսօր զինվորի կողքին ենք եւ հնարավորն անում ենք, որ բանակը ոտքի կանգնի, դառնա մարտունակ, դառնա պրոֆեսիոնալ բանակ։ Ժամանակի խնդիր է։ Ձեռքերը ծալել եւ նստել պետք չի, բանակի կողքին պետք է կանգնել»։

ԵԿՄ-ականների հետ Սասուն Միքայելյանին ուղեկցում էին նաեւ ՔՊ խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանն ու Արմեն Խաչատրյանը։ Ավելի ուշ այցելեց նաեւ ԲԴԽ նախկին նախագահ, ՀՀ նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը։ Լրագրողների հարցերին պատասխանել նա չցանկացավ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31