Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Գալստյանը՝ հոկտեմբերի 27-ի բացահայտման մասին. «Այսօրվա իշխանություն. այդքան որ գնում եք Պենտագոն, ԿՀՎ, այնտեղ ձեզ չե՞ն սովորեցնում, թե ինչպես են հարցաքննում»

Հոկտեմբեր 27,2022 17:50

«Ես շատ թերություններ ունեմ, բայց ինձ հոմոֆոբիայի եւ ֆաշիզմի մեջ մեղադրել չի կարելի»,-ասաց ռեժիսոր Հովհաննես Գալստյանը՝ «Հայելի» ակումբում խոսելով ՌԴ-ում առաջին ընթերցմամբ ընդունված՝ համապատասխան օրենքի արդիականության եւ անհրաժեշտության, Հայաստանում ժամանակին ազգային, ավանդական արժեքների մասին՝ «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորումը փակելու եւ այդ գումարը «Մել» ֆիլմին տրամադրելու որոշման մասին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, թե «Մել» ֆիլմը գտնվում է իր անմիջական հովանու ներքո:

«Բայց այսօր հոկտեմբերի 27-ն է: Եվ դա չմոռացվող ցավ է: Ես ուզում եմ եւս մեկ անգամ ցավակցություն հայտնել այդ օրը զոհված երեւելի այրերի հարազատներին ու նաեւ մեր ազգին: Բայց ես ուզում եմ հարց տալ. աշխարհում կա՞ մի ուրիշ այնպիսի հանցագործություն, որ ազգային անվտանգության դեմ կատարվել է մահացու հանցանք, այդ հանցանքը կատարողը ողջ է, իրավապահների ձեռքում է, եւ այդ հանցագործությունը բացահայտված չէ: Բա այսօրվա իշխանություն. դուք այդքան գնում եք Պենտագոն, այդքան գնում եք ԿՀՎ: Բա այնտեղ ձեզ չե՞ն սովորեցնում, թե ինչպես են հարցաքննում: Հրավիրեք իրենց քննիչներին, եւ նրանք երկու ժամվա մեջ կբացահայտեն ու ամբողջը կդնեն սեղանին: Ուրեմն, այն գլխավոր բլեֆը, որ սրանք գալիս էին իշխանության, որ բացեն այն մեղքերը, որ նախկինները թույլ են տվել, փակվում է այս ամենով, որովհետեւ ամեն բան փակ է: Այն մարդը հիմա առոք-փառոք նստած է ու ոչ ոք նրան չի հարցաքննում այնպես, ինչպես հարկն է: Դրա համար պետք չէ պատրանքներ ունենալ: Ինչ ասում են այս մարդիկ, ծայրից ծայր սուտ է, իրենք իրականացնում են մի ծրագիր եւ այդ ծրագիրը, իհարկե, Թուրքիայի ծրագիրն է:

Այն որ սփյուռքի հետ համաժողով են անում, որտեղի՞ց են գտել այդ 600 մարդուն: Ի դեպ, մի ինֆորմացիա ընկավ աչքովս: Սփյուռքի հետ վերջին համաժողովն անցկացվել է 2017 թվականին: Թալանչի, գռփող, պետական բյուջեն մաշեցնող նախկինները 1500 պատվիրակ են հրավիրել եւ այդ ամբողջ համաժողովը պետության վրա նստել է 85 մլն. դրամ: Ես մաթեմատիկան ու թվերը սիրում եմ: Հիմա բյուջեն փրկողները, պետության փողը չլափողները, հրավիրել են 600 հոգու՝ երեք անգամ քիչ, եւ այդ միջոցառումը, այդ բլեֆը պետության համար արժեցել է 310 մլն. դրամ: Այսինքն, մոտ չորս անգամ ավելի ծախսել են եւ մոտ երեք անգամ պակաս մարդ են հրավիրել: Այ, սա սրանց դեմքն է»,- ասաց ռեժիսորը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31