Այսօր Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի եւ ՔՊ պատգամավորների հետ ծաղիկ խոնարհեցին ԱԺ այգում տեղադրված Հոկտեմբերի 27-ի զոհերի հուշարձանի մոտ:
Լրագրողների հետ զրույցում հարցին՝ շատերն ասում են՝ այն, ինչ տեղի ունեցավ 23 տարի առաջ, ուղիղ կապ ունի այսօրվա Հայաստանի իրավիճակի հետ, դուք կապ տեսնո՞ւմ եք՝ Ստեփան Դեմիրճյանը պատասխանեց. «Այն առումով, որ դա ծանրագույն հարված հասցրեց մեր պետականությանը, մեր պետությանը, իհարկե, կա ուղիղ կապ: Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետեւանքները իրենց զգացնել են տալիս առ այսօր միանշանակ: Եվ գործի բացահայտումը պետք է ոչ միայն հարազատներին, դա պետք է մեր պետությանը, մեր ժողովրդին: Նախկինում մենք բազմիցս ենք ասել, որ կոծկվեց ըստ էության գործը: Հիմա ես զերծ կմնամ, սպասենք, տեսնենք ինչ կասի ԱԱԾ-ն»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ