«Ա1+». 1988–ին Ազատության հրապարակը եռում էր մարդկային կրքերից։ Կարեն Դեմիրճյանը հարթակ բարձրացավ ու անկեղծորեն ասաց իր կարծիքը ղարաբաղյան խնդրի մասին: Տարիներով մարդկանց անկեղծ համակրանք ու սեր վայելող առաջնորդի ու ժողովրդի միջև առաջացավ խզում: Մինչդեռ Մոսկվայում նրան մեղադրեցին ղարաբաղյան շարժումը հրահրելու և նացիոնալիզմի մեջ ու «սեփական դիմումի համաձայն» ազատեցին աշխատանքից Ադրբեջանի ղեկավար Բաղիրովի հետ նույն օրերին: Մոսկվան հավասարության նշան էր փորձում դնել Սումգայիթ ծնած Բաքվի և խաղաղ ցույցեր կազմակերպած Երևանի միջև: Կարեն Դեմիրճյանը արժանապատվորեն հեռացավ քաղաքական ասպարեզից, իսկ տաս տարի անց ժողովուրդն իր հայացքը կրկին հառեց դեպի նա։
1999–ի մարտի 24-ին Վազգեն Սարգսյանը նամակով դիմում է Կարեն Դեմիրճյանին, հասկանալով, որ տիրող ծանր ու պատասխանատու իրավիճակում բացի նրանից որևէ քաղաքական ուժ կամ անհատ ի վիճակի չէ երկիրը դուրս բերել դժվարին կացությունից և դաշնության առաջարկ է անում համատեղ լուծելու երկրի ապագայի ապահովման հիմնախնդիրները:
«Միասնություն» դաշինքի ծրագրերը մնացին անկատար: Գոյության 212-րդ օրը՝ 1999–ի հոկտեմբերի 27-ին, «Միասնություն»-ը գլխատվեց տականքի ձեռքով:
Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից անցել է 23 տարի, սակայն ՀՀ երկրորդ նախագահի կողմից հնչեցրած, այսպես կոչված «ուչաստկովիի» գործը այդպես էլ բացահայտված չէ։
Կարդացեք նաև
Հոկտեմբերի 27-ին կրակեցին մեր ժողովրդի վրա ու ոչնչացրեցին մարդկանց հույսը վաղվա օրվա հանդեպ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: