Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շահին Մուստաֆաևն իմիտացիա է անվանել Ադրբեջանի սահմանին հայկական 3 անցակետերի տեղադրումը

Հոկտեմբեր 27,2022 17:31

Հայաստանի կողմից Ադրբեջանի սահմանին 3 անցակետերի տեղադրումը 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության սեփական պարտավորությունների կատարման իմիտացիա է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը:

«Այդ կետերից դուրս եկող ճանապարհները, ռելիեֆով և կլիմայով պայմանավորված, տարվա մեծ մասը պիտանի չեն Նախիջևանի հետ տրանսպորտային հաղորդակցության և առավել ևս միջազգային տարանցիկ փոխադրումների համար, ինչը ապաշրջափակման նպատակներից մեկն է: Միաժամանակ, որպես կանոն, անցակետերը բացվում են կողմերի համաձայնությամբ, հայելային կերպով. Ադրբեջանի հետ այս առումով որևէ համաձայնեցում չի եղել»,- ասել է Մուստաֆաևը:

Նա նաև ասել է, որ տրանսպորտային միջանցքը տրանսպորտային երթուղի է, որն անցնում է մի քանի երկրների տարածքով, որոնք իրականացնում են համաձայնեցված տրանսպորտային, մաքսային  և այլ քաղաքականություն՝ նպատակ ունենալով կրճատել ծախսերը և ժամանակը:

Անդրադառնալով հայկական կողմի այն հայտարարությանը, որ «Զանգեզուրի միջանցքը» կասկածի տակ է դնում Հայաստանի ինքնիշխանությունը՝ Մուստաֆաևն ասել է, որ Հայաստանի տարածքում տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնելու է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը:

«Թե որքանով է այդ փաստը հարվածում Հայաստանի ինքնիշխանությանը, հարցրեք Հայաստանի կառավարությանը»,- ասել է Մուստաֆաևը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31