Aravot.am-ին հասած տեղեկություններով՝ հոկտեմբերի 23-ին հաղորդում է ստացվել, որ Լանջաղբյուր գյուղի բնակիչ Թ.Ս.-ն վայր է ընկնել, որի հետեւանքով ստացել է մարմնական վնասվածքներ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, բաժնում հավաստի օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հոկտեմբերի 22-ին ժ.23.00-ի սահմաններում Լանջաղբյուր համայնքի դպրոցի նախկին տնօրեն Ս. Ա.- ն. դպրոցի տնօրենի մրցույթի հետ կապված պարզաբանումներ են կատարել Լանջաղբյուրի համայնքի դպրոցի տնօրենի ժ/պ Ա. Ա.-ի որդու՝ Թ. Ս.-ի հետ: Ծագած վիճաբանության ընթացքում Է. Ա.-ն ապտակել է Թ. Ս.-ին: Սակայն վերջինս դիմել է փախուստի, որի ընթացքում էլ Է. Ա.-ն քար է նետել նրա հետեւից, որն էլ դիպել է Թ. Ս.-ի ձախ կրունկին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Հաղորդումը եւ կից փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն: