Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղորդում ոստիկանությանը. Համայնքի ղեկավարը համայնքային բյուջեից վճարել է իր եւ ավագանու անդամների հարազատների ուսման վարձերը

Հոկտեմբեր 27,2022 15:56

Aravot.am-ին տեղեկություններ են հասել, որ հոկտեմբերի 26-ին ՀՀ ոստիկանությունը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից գրություն է ստացել, որ նախաձեռնվի քրեական վարույթ այն առնչությամբ, որ Սարագյուղ համայնքի նախկին ղեկավար Գ. Գ.-ն, պաշտոնավարման ընթացքում 2012-2016թթ. համայնքի սեփականություն հանդիսացող դրամական միջոցներից ընդհանուր 2.770.000 ՀՀ դրամ փոխանցումներ է կատարել ՀՀ տարբեր ԲՈՒՀ-երում ուսումնառություն իրականացրած, իր եւ Սարագյուղ համայնքի ավագանու անդամների հարազատների ուսման վարձը վճարելու նպատակով:

Իսկ 2013-2015թթ համայնքի սեփականություն հանդիսացող դրամական միջոցներից ամանորյա պարկեր գնելու պատրվակով ընդհանուր 500.000 ՀՀ դրամի փոխանցումներ են կատարվել Շիրակի մարզի Աշոցք համայնքում գործող «Կատանիա» ՍՊԸ-ի հաշվին: Որը սակայն նպատակին չի ծառայել եւ կանխիկացման միջոցով յուրացվել է:

Բացի այդ՝ 2016թ-ի սեպտեմբեր ամսին Գ. Գ.-ն ստեղծել է հրապարակային մրցույթ անցկացնելու վերաբերյալ կեղծ հիմքեր եւ, առանց իրական մրցույթ անցկացնելու՝ իր եղբորը՝ Ս. Գ.-ին վարձակալությամբ տրամադրել է ընդհանուր 88 ՀԱ հողատարածք:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լուսանկարը՝ Սարագյուղի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31