Հոկտեմբերի 26-ին, ժամը 10.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժին ստացվել է հաղորդում, որ «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել Վերին Դվին գյուղի բնակիչ, 36-ամյա մի տղամարդ: Նա հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է իրենց գյուղում ծառից ընկնելու հետևանքով:
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում ստացվել են հավաստի տեղեկություններ, որ դեպքը եղել է տուժած տղամարդու նախկին կնոջ՝ Այգեստան գյուղում վարձակալած տան բակում: Վեճին ներկա է եղել նաև նախկին կնոջ այժմյան ընկերը՝ Վերին Դվին գյուղի 38-ամյա բնակիչ, և հենց նա էլ մետաղյա խողովակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել հիվանդանոց տեղափոխվածի գլխին և մարմնի տարբեր մասերին:
Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ` առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով:
Արտաշատի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 38-ամյա տղամարդը հայտնաբերվել է Վերին Դվին գյուղում, ձերբակալվել, բերվել է ոստիկանության Արտաշատի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին:
Կարդացեք նաև
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն