Լրահոս
Օրվա լրահոսը

«Էրդողանը Ռուսաստանի համար դարձել է հասկանալի գործընկեր». թուրքագետ Վլադիմիր Ավատկով. Ermenihaber

Հոկտեմբեր 27,2022 15:28

2023 թվականը շատ կարևոր փուլանիշ է լինելու Թուրքիայի համար։ Ermenihaber.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ ԳԱ Հասարակական գիտությունների գիտական տեղեկատվության ինստիտուտի Մերձավոր և հետխորհրդային արևելքի ամբիոնի վարիչ, ՌԴ ԱԳՆ-ի Դիվանագիտական ակադեմիայի դասախոս, թուրքագետ Վլադիմիր Ավատկովը՝ խոսելով 2023-ին Թուրքիայում անցկացվելիք համապետական ընտրություններում իշխող ուժի և ընդդիմության շանսերի մասին։

«2023-ին Թուրքիայում նշելու են հանրապետության հիմնադրման 100-ամյակը։ 2023-ին Թուրքիայում նաև նշանակված են խորհրդարանական և նախագահական ընտրություններ։ Նախ և առաջ դա շատ կարևոր փուլանիշ է Թուրքիայի համար, քանի որ այժմ բնակչության շրջանում տարբեր կարծիքներ կան այն մասին, թե ինչ է կատարվում երկրում։ Դա նախ և առաջ վերաբերում է Թուրքիայի տնտեսությանը։ Թուրքիայում սեպտեմբերին գնաճը կազմել է 83.45% և Թուրքիայի բնակչությունը որոշ հարցեր ունի կառավարող էլիտային տնտեսության ոլորտի հետ կապված։ Մյուս կողմից բնակչության շրջանում կոնսոլիդացիա կա Անկարայի արտաքին քաղաքական վեկտորի շուրջ»։

Թուրքիայում իշխանության և ընդդիմության գործունեությունը Ռուսաստանի տեսանկյունից մեկնաբանելով՝ Ավատկովը շեշտում է, որ Ռուսաստանի համար Էրդողանը դարձել է հասկանալի գործընկեր։

«Էրդողանի դեպքում մենք չենք կարող օգտագործել «կայուն» բառը, քանի որ լինում են տարբեր շրջաններ, – մանրամասնում է ռուս թուրքագետը։ – Բայց, քիչ թե շատ, մենք սովորել ենք նրա հետ շփման մեջ ընդհանուր եզրեր գտնել, խնդիրներ լուծել։ Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար կարևոր է կայունության հասկացությունը։ Երբ կայունություն կա, մենք գիտենք, թե ինչ սպասել այս կամ այն իրավիճակում»,-

Շեշտելով, որ Թուրքիայում ընդդիմության վիճակը փոքր-ինչ ավելի բարդ է՝ Ավատկովը մասնավորեցնում է. «Մենք տեսնում ենք թուրքական ընդդիմության այցերը Միացյալ Նահանգներ։ Մենք տեսնում ենք ընդհանուր առմամբ Արևմուտքի հետ նրանց հաղորդակցությունը, և դա չի կարող չառաջացնել հարցեր, հատկապես երբ «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության նախագահը (Քեմալ Քըլըչդարօղլու-խմբ․) հայտարարում է, որ Թուրքիան պետք է աջակցեր Ուկրաինային տվյալ ճգնաժամում։ Սա ևս որոշակի ցուցիչ է մեզ համար, էլ չեմ խոսում ընդդիմադիր մյուս ուժերի մասին։ Մասնավորապես, նրանց մեջ կան այնպիսի քաղաքական գործիչներ, որոնք հայտարարում են, թե ցավալի է, որ 1990-ականներին չի հաջողվել կազմալուծել Ռուսաստանը։ Մեզ համար դա ևս համապատասխան ցուցիչ է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31