Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ քննարկել է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակմամբ զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները, ինչպես նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:
Հանդիպմանը կողմերը գոհունակություն են հայտնել ռուս-ադրբեջանական հարաբերությունների դինամիկ զարգացման, ինչպես նաև տարբեր ոլորտներում գործակցության ներկա վիճակի վերաբերյալ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ