Լրահոս
Օրվա լրահոսը

«Նկատողություն» կարգապահական տույժ՝ 2 դատախազի նկատմամբ. ողջամիտ ժամկետներում  օրենքով նախատեսված միջոցներ չեն ձեռնարկվել

Հոկտեմբեր 27,2022 13:50

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամաններով՝ Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալ Վ.Լ-ի և նույն մարզի դատախազության դատախազ Ա.Մ.-ի նկատմամբ նշանակվել են «նկատողություն» տեսակի կարգապահական տույժեր:

Մասնավորապես, Վ.Լ.-ն և Ա.Մ.ն, պատասխանատու լինելով քրեական գործի նախաքննության բնականոն ընթացքի և նախաքննությունը ողջամիտ ժամկետում կատարելու համար, թիվ 43161621 քրեական գործով հսկողություն չեն ապահովել մինչդատական վարույթի ընթացքի նկատմամբ, չեն դրսևորել բավարար հետևողականություն գործով էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ստուգման համար անհրաժեշտ քննչական գործողությունները ժամանակին և առանց անհարկի ձգձգումների կատարելու ուղղությամբ:

Արդյունքում, վարույթն իրականացնող մարմնի կողմից տևական ժամանակ դրսևորվել է անգործություն, որոշակի քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորող փաստական հանգամանքների ակնհայտ առկայության պայմաններում այդ գործողությունները չեն կատարվել կամ կատարվել են ոչ ժամանակին: Նշված քրեական գործով նախաքննությունն ընթացել է թերի և անհարկի ձգձգումներով, չեն պահպանվել 1998թ. ընդունված Քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները՝ ողջամիտ ժամկետներում չեն ձեռնարկվել օրենքով նախատեսված անհրաժեշտ բոլոր միջոցները՝ գործի հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտման համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31