Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամերիաբանկի մանրածախ հաճախորդների բազան գերազանցում է 370 հազարը

Հոկտեմբեր 27,2022 13:23

Այս պահին Ամերիաբանկի մանրածախ հաճախորդների բազան գերազանցում է 370 հազարը, տարվա սկզբից մինչ այսօր մանրածախ ավանդների մասով գրանցվել է 10 տոկոս աճ, վարկային պորտֆելի մասով՝ մոտ 20 տոկոս աճ, բավականին տպավորիչ արդյունքներ են գրանցվել քարտային գործարքների առումով, թե քանակով, թե արժեքային արտահայտությամբ տարեսկզբից մոտ 70 տոկոս աճ: Այս մասին հայտնեց Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը՝ բանկի կողմից նոր գործարկվող «Ամերիա բիզնես» թվային հարթակի հնարավորություններին ու հեռանկարներին նվիրված ասուլիսում:

Արման Բարսեղյան

«Շատ կարևոր է, որ քարտային գործարքներով խթանվել են անկանխիկ գործարքները: Շարունակվել է պորտֆելի որակի բարելավումը, այսինքն` ժամկետանց, խնդրահարույց վարկերի տեսակարար կշիռը բավականին նվազել է: Եվ ևս մի ցուցանիշ, որ արժե նշել, ընդհանրապես ինտերնետ-բանկ համակարգով իրականացվող գործարքները փաստորեն արդեն 4-րդ տարին է, որ նախորդ տարվա համեմատությամբ կրկնապատկվում են: Այսինքն, 2019թ. մենք մոտավորապես 1,2 մլն գործարք են իրականացրել ինտերնետ-բանկ համակարգով, այս տարի կանխատեսվող թիվը մոտ 10 մլն. գործարք է», – նշեց Արման Բարսեղյանը:

Նրա խոսքով, դեռ մի քանի տարի առաջ Ամերիաբանկը հայտարարել էր, որ թվայնացումը բանկի ռազմավարության հիմնական ուղղություններից է։ Քանի որ ասուլիսի թեման հենց թվայնացման համատեքստում էր, բանախոսը մի քանի տվյալներ ներկայացրեց բանկի թվային այլ ծառայություններից: «Երկու տարի առաջ գործարկված ՍՄԱՐԹ ծառայությունը, որը ֆիզիկական անձանց հեռահար հաշիվներ բացելու հնարավորություն է տալիս, այս տարի արդեն 7000 հաշիվ է բացվել, այն դեպքում, երբ նախորդ ամբողջ տարվա կտրվածքով 5000 հաշիվ էր բացվել: Այսինքն` ակնհայտ է, որ բանկը գնալով ավելի ու ավելի դեպի թվային կանալներ է տեղափոխվում և մարդիկ էլ նախընտրում են այդ ճանապարհով հաշիվներ բացել: Նաև կուզենայի նշել, որ այս պահի դրությամբ բանկի գործարքների ընդամենը 4 տոկոսն է մասնաճյուղերում իրականացվում, այսինքն` բանկին հաջողվել է գործարքների 96 տոկոսը բեռնաթափել մասնաճյուղերից՝ դրանք հիմնականում ինքնասպասարկվող և թվային կանալներով են իրականցվում, որը էլի մի ցուցանիշ է, որը վկայում է անընդհատ թվայնացման տեմպերի մասին:

Նաև կուզենայի նշել վաճառքների մեջ թվային վաճառքների տեսակարար կշռի մասին: Այս տարվա օգոստոսի դրությամբ, բանկի բոլոր ծառայությունների գծով վաճառքների 45 տոկոսը իրականացվում է թվային կանալներով՝ առանց մարդկային միջամտության, առանց մասնաճյուղեր այցելելու, իսկ եթե նայենք սպառողական վարկերը, ապա 90 տոկոսից ավելին թվային խողովակներով է իրականցվում:

Շատ կարևոր մեկ այլ ծառայության մասին եմ ուզում խոսել, սեպտեմբերի գործարկել ենք My Ameria հարթակը, որը ինտերնետ-բանկ մեր հիմնական ունիվերսալ համակարգի բոլորովին նոր հավելվածն է: 2 ամսվա ընթացքում ակտիվ հաճախորդների թիվը հասել է 40 հազարի, մենք այդ տեմպը փորձում ենք ավելի զարգացնել; Ակնհայտ է, որ այն լավ ընդունելություն է գտել հաճախորդների շրջանում և մենք պետք ավելի բարելավենք այդ հավելվածի հնարավորությունները»,- եզրափակեց Բարսեղյանը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31