Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 25-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները «Զինանոց 222» համալիր կանխարգելիչ միջոցառումների շրջանակում օպերատիվ տվյալներ են ստացել, ապա այն իրացնելով՝ Էրեբունու փողոցից ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու համար ձերբակալել ու ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 53-ամյա Ա. Մ-ին, ում մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է սպիտակ բյուրեղանման զանգված։
Փաստերի ճնշման տակ Ա. Մ-ն հայտնել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է «Կրիստալ» տեսակի թմրամիջոց։
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները պարզել են նաև, որ Ա. Մ-ն , որը հայտնի է «Սագ» մականվամբ, թմրամիջոցը ձեռք է բերել ոմն Վ. Մ-ից՝ «Բադ» մականվամբ, Կ. Ն-ի միջնորդությամբ։
Քրեական հետախույզները ժամերի ընթացքում պարզել են, որ ոմն Վ. Մ-ն 45 տարեկան է, Երևանի բնակիչ, իսկ ոմն Կ. Ն-ն՝ Երևանի բնակիչ, 59 տարեկան։
Կարդացեք նաև
Վերջիններս հայտնաբերվել ու բերման են ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին, անձնական խուզարկությամբ Վ. Մ-ի մոտ հայտնաբերվել են սպիտակ բյուրեղանման զանգվածներ և դեղնականաչավուն զանգված, իսկ Կ. Ն-ի մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթադոնի լուծույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: