Լրահոս
Օրվա լրահոսը

«Թախանձագին խնդրող սփյուռքի հանձնակատարը պետք է ուղեղով աշխատեր, ոչ թե նեղ անձնական փաշինյանական ամբիցիաներով». Գեղամ Մանուկյան

Հոկտեմբեր 27,2022 12:20

«Չգիտեի, որ Զարեհ Սինանյանը թախանձագին խնդրում է մասնակցել համահայկական գագաթաժողովին: Թախանձագին խնդրող սփյուռքի հանձնակատարը պետք է ուղեղով աշխատեր, ոչ թե նեղ անձնական փաշինյանական ամբիցիաներով»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Ըստ նրա, պետք է կազմակերպվեր հայրենիք-սփյուռք համաժողով, ինչը չի արվել: Ըստ Գեղամ Մանուկյանի, հեղափոխությունից հետո իշխանության գալով՝ այս իշխանությունները հարված են հասցրել բոլոր համահայկական, պետական կառույցներին, անգամ Առաքելական եկեղեցուն:

Նա հայտարարեց, որ Զարեհ Սինանյանը ստել է Հանրային հեռուստաընկերության եթերում, որովհետեւ որեւէ դաշնակցական կառույց հրավեր չի ստացել մասնակցելու գագաթաժողովին. «Ով-ով՝ Զարեհ Սինանյանը շատ լավ գիտի ՀՅԴ-ի կազմակերպվածությունը: Սփյուռքի դեմ այդ քանդիչ գործողությունները տարբեր համայնքներում անցնող 4 տարիներին, փորձել ձեւավորել նոր կառույցներ, որոնք ամեն անգամ ձախողվում էին, հենվել սփյուռքում ու ազգային կառույցներում հեղինակություն չունեցող անձանց վրա, հանգեցնելու է սրան: Սա խայտառակություն է, երբ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը պաշտոնապես հրաժարվում են համահայկական համաժողովին մասնակցել: Պառակտումը խորանում է»:

Անդրադառնալով Կոնստանտին Զատուլինի մուտքի արգելքին՝ Գեղամ Մանուկյանն ասաց, որ իշխանությունը գավառական խորամանկություն է անում, որովհետեւ դիվանագիտական անձնագիր ունեցող մարդու մուտքը արգելելու մասին կան պաշտոնական մարմիններ, որոնք հայտարարում են. «Այստեղ իշխանությունը ծանրության բեռը փորձել է գցել ԱԺ-ի մեկ վարչության պետի վրա: Գավառական խորամանկություն է, որ ասեն՝ Տիգրան Սեյրանյանը իր անձնական փոստից նման նամակ է ուղարկել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31