Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի 27-ը դարձավ Հայաստանի նոր գաղութացման, օլիգարխացման ու քրեականացման խորհրդանիշը. Արման Բաբաջանյան

Հոկտեմբեր 27,2022 12:16

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը

Հոկտեմբերի 27 հնարավոր դարձած երկրում և երկրի հետ անցած 23 տարիներին տեղի է ունեցել ներքին ու արտաքին հնարավոր ու անպատկերացնելի հետևանքների մի ամբողջ շղթա, մինչև 2020 թվականի աղետաբեր պատերազմ:

Հոկտեմբերի 27-ը սկիզբն էր։ 27-ն ու դրան հաջորդած 23 տարիները, դրանց ընթացքում տեղի ունեցած վերելքներն ու հիմնականում, գերազանցապես վայրէջքներն ու անկումները հայ ժողովրդի համար ավելի ու ավելի սրում են մի խնդիր՝ ոչ թե փնտրել, թե ինչն էր սկիզբը, այլ հասկանալ տեղի ունեցածի և տեղի ունեցողի բնույթը, էությունը, բովանդակությունը, մասշտաբը։

23 տարի առաջ գնդակահարվեց Երրորդ հանրապետությունը:

Հոկտեմբերի 27-ին մեր հասարակությունից խլվեց իշխանություն ունենալու, ձևավորելու իրավունքը՝ պետական կառավարմանը փոխարինելու եկավ ագահ քրեաօլիգարխիան, որի կենսունակության հիմքը ոչ թե հասարակության վստահությունն ու քվեն են, այլ կոռուպցիան և թալանը:

Հոկտեմբերի 27-ը տվեց Հայաստանի տոտալ ռուսականացման, գաղութացման մեկնարկը, կասկածի տակ դրվեց Հայաստանի զարգացման հեռանկարը, պոտենցիալը: Հոկտեմբերի 27-ը Ռոբերտ Քոչարյանի իշխանության և ռուսական կայսրության ցինիկ մարտահրավերն էր Երրորդ հանրապետությանը: Հոկտեմբերի 27-ը դարձավ Հայաստանի նոր գաղութացման, օլիգարխացման ու քրեականացման խորհրդանիշը:

Հայ ժողովրդի և հայկական պետականության համար ճակատագրականության և ըստ էության ճակատագրապաշտության «դարաշրջանը» փակելու համար պետք է ի վերջո հասնել հանրային նոր մտածողության: Մտածողություն, որը կլինի նվազագույն միֆականացված և առավելագույնս ուղղված կլինի սեփական կարողությունների ռացիոնալ գնահատման, առանց ավելորդ վերամբարձության և հավակնոտության, միաժամանակ սակայն առանց ինքնանվաստացման և թերարժեքության և փոքրության բարդույթի:

Հայկական պետականության ամրությունն այդ կայուն զուգահեռի ապահովումն է: Մեկը չի կարող առաջ ընթանալ առանց մյուսի, դա կլինի խաբեություն: Հետևաբար, մեր գլխավոր խնդիրն է այսօր՝ դադարել ինքներս մեզ խաբելուց և ունենալ իրողություններին ոչ թե «լայն փակված աչքերով», այլ բարդույթներից, միֆերից և կարծրատիպերից զերծ մտքով նայելու կարողություն և ուժ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31