«Շարունակաբար Հոկտեմբերի 27-ի չբացահայտված լինելը մեզ չի տալիս հնարավորություն կառուցել ներքին համերաշխություն մեր երկրում եւ այդ կասկածամտությունը հանել մեր երկրի ներքին կյանքից: Խնդրում եմ, որ նոր դատախազը հետեւողական լինի 27-ի բացահայտման հետ առնչվող բոլոր խնդիրների կապակցությամբ: Նույնիսկ այս պահին կա հնարավորություն 27-ի ամբողջական բացահայտման համար: Շատ կարեւոր վկաներ այլեւս չկան, մահացել են, բայց կան այդ բացահայտմանը հասնելու հեռանկարներ»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Ըստ նրա, եթե այսքան տարի գործի բացահայտման հարցում առաջընթաց չի եղել, նշանակում է խանգարող հանգամանքներ են եղել. «Այս խանգարող հանգամանքները անպայման նույնպես պետք է բացահայտվեն եւ «ուչաստկովի» այդ տեսակետը շարունակաբար 23 տարի մեր կողքն է եղել: Դրանից պետք է արագ հրաժարվել: Կարծում եմ, խանգարող հանգամանքները տեղավորված են «ուչաստկովի» տեսանկյունի մեջ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ