Ցավալիորեն, տասնամյակներ շարունակ արձանագրում ենք, որ դեպի վեր բարձրացող ոչ մի անձ չի կարողանում տարանջատել սեփական անձը իր զբաղեցրած աթոռից։ Շատ կարճ ժամանակ անց պետությունն ու պետության առաջին դեմքն այնպես են միաձուլվում միմյանց, որ առաջին դեմքն իր դեմ ուղղված ցանկացած քայլ դիտում է որպես պետության դեմ ուղղված ոտնձգություն։ Եվ այս անձանց անցանկալի անձ ճանաչելու գործընթացը դրա վառ ապացույցներից է։
Պետությունը ես եմ՝ ասում էր Լյուդովիկոս 14-րդ թագավորը՝ անգամ չպատկերացնելով, թե ինչպես են 300 տարի հետո փոքրիկ Հայաստանի խղճուկ կառավարիչները գերազանցելու իրեն՝ իրենց ամբիցիաներով, պետությունն իրենց անձնական շահերին ծառայեցնելու ցինիզմով, իրականությունից կտրվելու ունակությամբ։
Ի վերջո, կարելի է Հայաստան մտնելու իրավունքից զրկել բոլոր նրանց, ովքեր երբեւէ քննադատել են Նիկոլ Փաշինյանին, կարելի է անգամ երկրից վտարել բոլոր նրանց, ովքեր համարձակվում են քննադատել, բայց դժգոհությունները դրանից չեն նվազելու։
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: