«Ինքնախաբեություն է, սուտ, կեղծիք։ Հարազատներն այն աշխարհ են գնում` սպասումները չարդարացած»,-այսօր` հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 23-րդ տարելիցի օրը, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ԱԳ նախարար, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` անդրադառնալով այն հանգամանքին, որ Փաշինյանի իշխանությունը խոստացել էր լույս սփռել հոկտեմբերի 27-ի գործի վրա։
«Հասել ենք նրան, որ հարազատներն ու քաղաքական գործիչները խոսում են հանգուցյալների անունից, թե ինչ կասեին նրանք այս վիճակի մասին։ Առավելագույնը կասկածելի է»,-հավելեց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ