Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր առջև ի սկզբանե դրել էինք ԱԹՍ-ներից զինվորին պաշտպանելու խնդիր». «Գմբեթը» սահմանի 2-րդ գծում կարող է դառնալ վահան՝ թշնամու հարձակումների ժամանակ. «168 ժամ»

Հոկտեմբեր 27,2022 11:27

2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից  հետո տարբեր խմբեր, անհատներ սկսեցին քայլեր ձեռնարկել սահմանների, սահմանամերձ դարձած բնակավայրերի անվտանգությունն ապահովելու համար։ Դրանցից մեկը «Գմբեթ» նախաձեռնությունն է, որի գլխավոր նպատակը սահմանամերձ գյուղերի ելքերն ու մուտքերն անառիկ դարձնելն է։

168.am-ի հետ զրույցում «Գմբեթ» ամրակառույցների հեղինակ, «Ստորակետ» ճարտարապետական աշխատանոցի տնօրեն Մերուժան Մինասյանը նախ պատմեց, թե ինչպես է ծագել նման նախաձեռնության գաղափարը: 44-օրյա պատերազմի ընթացքում մտածում էին, թե ինչ կարող են անել, հարցը քննարկում էին արվեստանոցում, այդ ընթացքում էլ հանդիպել են ՈՄԱ-ի հիմնադիր Վովա Վարդանովի և ՈՄԱ-ի այլ մասնակիցների հետ, ովքեր ներկայացրել են, թե ինչ խնդիրներ կան սահմանին։

«Մեր առջև խնդիր դրեցինք ու սկսեցինք նախաձեռնությունը մշակել, սկսեցինք ուսումնասիրել տարբեր գրականություն՝ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներից սկսած։ Հետաքրքիրն այն է, որ այս տեսակ ամրակառույցներն այդքան մեծ փոփոխություններ չեն ունեցել։ Այդ ամենից հետո հասանք այս գմբեթի մոդուլին և սկսեցինք այն մշակել։

Նման կառույցների խնդիրն այն է, որ դրանք պետք է գործարանային արտադրության լինեն, որպեսզի բարձր որակի լինեն։ Այն երկաթբետոնից է, հատուկ մշակված բետոն է։ Ամրակառույցի շերտերը տեղափոխվում են այն վայր, որտեղ պետք է տեղադրվեն, որից հետո լեգոյի նման հավաքվում է»,- նշեց Մերուժան Մինասյանը։

Նրա խոսքով, եթե դիտարկում են, որ երկիրը մի քանի շերտ պաշտպանություն ունի, առաջնագիծ, երկրորդ և երրորդ գիծ, ամրակառույցը նախատեսված է երկրորդ գծի համար։

«Մենք մեր առջև ի սկզբանե դրել էինք զինվորին պաշտպանելու խնդիր, որպեսզի կարողանայինք նրան պաշտպանել անօդաչու թռչող սարքերից:

Խնդիրն այն է, որ եթե թշնամին առաջին գիծը ճեղքում է և ներխուժում է սահման, այս ամրակառույցների և պաշտպանական միջոցների գործադրմամբ կարողանաս առաջխաղացումը դանդաղեցնես, մինչև կանոնավոր բանակը կարողանա վերադասավորվել»,-շեշտեց նա:

Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31