Հետաքրքրվեցինք ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանից, թե ինչպես է վերաբերվում Զատուլինին անցանկալի անձ ճանաչելուն։ «Շատ խուճուճ պատմություն է, իրականում․ Զատուլինի մուտքն արգելվա՞ծ է, թե՞ ԱԺ-ն որոշել է, որ ցանկալի չէ։ Զատուլինն անցնող 30 տարիների ընթացքում մշտապես եղել է հայ ժողովրդի ու Արցախի կողքին, եւ այն պատճառաբանությունը, որ բերում են՝ իբր Նիկոլ Փաշինյանին է քննադատել, մանրախնդիր քինախնդրություն է, այնքան մանրախնդիր, որ անգամ լուրը ցանկացել են իրենց ընտանեկան թերթով հաղորդել՝ իրենց աղբյուրների հիման վրա»,-ասաց Մանուկյանը։
– Իսկ տարօրինակ չէ՞, որ ԱԺ արտաքին կապերի վարչության անունից է այդ գրությունն ուղարկվել։
– Հիմա ես փորձելու եմ հարցումներ անել, աշխատում եմ պատգամավորական հարցումների վրա, որ հասկանամ՝ ինչ է կատարվել, որովհետեւ սա ուղղակի խայտառակություն է, ԱԺ ինչ-որ վարչության պետ՝ իր անձնական խորհրդարանական մեյլից ուղարկում է Զատուլինի մեյլին ինչ-որ նամակ։
– Իսկ, Ձեր կարծիքով, Տիգրան Սեյրանյանն ի՞նքն է իր անձնական նախաձեռնությամբ այդպիսի նամակ ուղարկել, թե՞ Ալեն Սիմոնյանն է հանձնարարել։
Կարդացեք նաև
– Տիգրան Սեյրանյանն ինքնագլուխ նման որոշում չէր կարող կայացնել, եւ ԱԺ ղեկավարությունը կամ շատ ավելի բարձր որոշում է կայացրել, որը փորձել են ԱԺ վարչության պետի ձեռքով իրականացնել։ Դրա համար կարելի է դիմել ԱԺ ղեկավարությանը։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: