Լազարյան ակումբի խորհուրդը հայտարարություն է տարածել՝ ռուս խորհրդարանական Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելելու վերաբերյալ:
«Մենք կարիք չունենք ապացուցելու, որ Կոնստանտին Զատուլինը Հայաստանի մեծ բարեկամն է և ռուս և հայ ժողովուրդների միջև բարեկամության ակտիվ համախոհ, որը երբեք չի փոխել իր համոզմունքները: Այդ մասին գիտեն աշխարհի բոլոր հայերը, առանց չափազանցության: Հենց Զատուլինն է հասել նրան, որ Ռուսաստանը ճանաչի Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը, նրա զեկույցի հիման վրա է արդեն հեռավոր 1995թ. Ռուսաստանի առաջին պետական դուման ընդունել նման որոշում: Բազում տարիներ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների նրա ելույթները ազդել են Ռուսաստանում հասարակական կարծիքի ձևավորման վրա, և նրա այցերը Արցախի Հանրապետություն և աջակցությունը Արցախին պատճառ են դարձել, որ նրան հարևան Ադրբեջանում 2010թ. անցանկալի անձ հայտարարեն»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Հայաստան Զատուլինի մուտքի արգելքը հայտարարվել է ի պատասխան նրա կողմից Հայաստանի խորհրդարանի խոսնակին, փոխխոսնակին և արտգործնախարարին ուղարկված հրավերի՝ հոկտեմբերի 28-ին ելույթ ունենալ Ակումբի նիստին: «Ինքնին աննախադեպ է (չնայած որ ինքնին մուտքի արգելք ռուս խորհրդարանականների համար մինչ օրս չի եղել), որ նամակը ստորագրված է Ազգային ժողովի պաշտոնյայի կողմից: Ամեն ինչ արված է այնպես, որպեսզի այդ ամոթալի որոշումից զերծ պահվեն ավելի վերևում գտնվող մարդիկ, չնայած այն, որ Զատուլինի արգելքն ազդարարել է Նիկոլ Փաշինյանի «ընտանեկան» «Հայկական ժամանակ» թերթը, գլխից մատնում է իսկական ոգեշնչողին:
Եթե դեռ որոշակի կասկածներ կային, այժմ միանգամայն ակնհայտ է, որ փորձելով խափանել ռուս-հայկական հարաբերությունների քննարկումը, որպեսզի Լազարյան ակումբի ռուս մասնակիցների ձայնը լսելի չլինի Հայաստանում, Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի հետ հարաբերությունները դավաճանելու ճանապարհին են: Ինչը զարմանալի չէ՝ հաշվի առնելով, որ արդեն Հայաստանի իշխանությունները որդեգրել են Լեռնային Ղարաբաղի հայերին դավաճանելու ուղին»,- ասվում է հայտարարության մեջ:
Կարդացեք նաև
Հայտարարության վերջում նշվում է, որ Ակումբի նիստը տեղի կունենա ինչպես որ հայտարարվել էր, հոկտեմբերի 28-ին հայտարարված թեմայով՝ «Ռուս-հայկական հարաբերությունների պատմական անցյալը և ներկան»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Լավ կլիներ Լազարյան ակումբի ռուս մասնակիցների ձայնը լսելի լիներ հենց Ռուսաստանում։ Այնտեղ է պետք ասել որ Ռուսաստանը չի կատարել իր դաշնակցային պարտավորությունները։