Արդարադատության նախարարությունը նոր նախագիծ է ներկայացրել, որի ընդունման դեպքում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը, ինչպես նաև ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը:
«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանը, անդրադառնալով նախագծին, «Փաստի» հետ զրույցում նշել է, որ այն հերթական օրենքն է լինելու, որն ընդունվելու է որպես մահակ՝ ընդդիմադիրների դեմ: Ավետիք Իշխանյանը նախագծին առնչվող երեք հանգամանք է մատնանշել: «Առաջին հերթին՝ Հայաստանն իրավական պետություն չէ, և Հայաստանի իրավապահ մարմիններ կոչվածները գործում են գործադիր իշխանության ցուցումով: Ցանկացած քրեական օրենք ոչ թե օբյեկտիվ է գործում, այլ ընդդիմադիրների դեմ: Հայաստանում գործում է Մուսոլինիի ձևակերպումը՝ «մեր բարեկամներին ու ընկերներին թույլ է տրվում ամեն ինչ, օրենքները մեր հակառակորդների համար են»: Այս օրենքն ընդունվելու է, ինչպես ընդունվեց ծանր վիրավորանքինը: Այդ օրենքները, ընդհանուր առմամբ, որպես մահակ օգտագործվում են ընդդիմությա դեմ: Այս նախագիծը, որը օրենք է դառնալու, ևս նախատեսված է կիրառել ընդդիմադիրների դեմ»,-ասաց Ա. Իշխանյանը:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։