Լրահոս
Օրվա լրահոսը

Դժբախտաբար, հայոց պետականության դեմ կրակոցները շարունակվում են նաեւ այսօր. Շարմազանով

Հոկտեմբեր 27,2022 10:14

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի տելեգրամյան գրառումը

1999-ի հոկտեմբերի 27-ի ոճիրն ուղղված էր Հայոց պետականության եւ ինչու չէ իշխող քաղաքական թիմի՝ «Միասնություն» դաշինքի դեմ։

Այն մեծ հարված էր նաեւ ուղղված Հանրապետական կուսակցությանը։

Սպանվեցին Հանրապետականի առաջնորդ Վազգեն Սարգսյանը, ՀՀԿ ղեկավարներից Յուրի Բախշյանն ու անվանի ազատամարտիկ, Վազգենի զինակից Արմենակ Արմենակյանը։

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը մեր նորագույն պատմության ամենաողբերգական էջերից է։

Այն կրակոց էր ուղղված հայկական Արցախի ու մեր «պատմական կաղապարների» դեմ։

Հոկտեմբերի 27-ի աշխարհաքաղաքական շահառուները գլոբալիստական, հակահայկական ու թուրքամետ ուժերն էին, ովքեր դեմ էին Վազգեն Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան գաղափարական գծին ու որոշումներին Արցախյան հարցում։

Իմ խորին համոզմամբ, այս ոճրագործությունը հարված էր Ազատ ու Անկախ Արցախի նկատմամբ եւս, որն իր շարունակությունը ստացավ 2018-ի իշխանափոխությամբ ու 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայով։

Դժբախտաբար, հայոց պետականության դեմ կրակոցները շարունակվում են նաեւ այսօր՝ «խաղաղության», իսկ իրականում կործանման օրակարգի քողի տակ։

Լույս եւ խաղաղություն Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի, Ռուբեն Միրոյանի, Յուրի Բախշյանի, Միքայել Քոթանյանի, Լեոնարդ Պետրոսյանի, Հենրիկ Աբրահամյանի եւ Արմենակ Արմենակյանի հոգիներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31