Հայաստանում գոյություն ունեցող ինստիտուցիոնալ ճգնաժամի աղբյուրներից մեկը քաղաքական պատասխանատվության ինստիտուտի բացակայությունն է։ Պետության և հասարակության հետ կարելի է անել գործնականում ամեն ինչ և դրա համար չկրել քաղաքական պատասխանատվություն։
Ամենացայտուն օրինակը, իհարկե, արցախյան 44-օրյա պատերազմն էր, որում կրած խայտառակ պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ միայն գլխիկոր չհեռացավ իշխանությունից, այլ վերարտադրվեց հպարտության նոր ու ավելի ցինիկ դրսևորումներով։ Եվ հենց 2021թ. ԱԺ արտահերթ ընտրություններով վերարտադրությունը Նիկոլ Փաշինյանին դարձրեց առավել ամբարտավան ու անպատասխանատու։
Նա տեսավ ու համոզվեց, որ կարելի է պետությունը հասցնել դժոխային վիճակի, զոհել հազարավոր երիտասարդների ու անգամ դրանից հետո ստանալ «պողպատյա մանդատ», ինչը նրա համար լրացուցիչ խթան է այլևս կատարելու ցանկացած քայլ, որը կամ համադրելի կլինի 44-օրյա ողբերգության հետ, կամ կլինի դրանից պակաս ողբերգական, ինչպես, օրինակ, ադրբեջանաթուրքական պայմաններով «խաղաղության պայմանագրի» ստորագրումը և որպես դրա հետևանք/նախապայման՝ Արցախից ամբողջական հրաժարումը։
Նիկոլ Փաշինյանը բոլոր այս քայլերն իրականացնելիս աչքի առաջ ունի 2020 թվականը և առաջնորդվում է այն նախադեպով, որ եթե մի անգամ իր արարքները մարսվել են, ուրեմն կմարսվի նաև երկրորդ ու հաջորդող անգամները։
Կարդացեք նաև
…Եվ քանի որ մի անգամ հաջողացրել է ամբողջ սերունդ կործանելով ու Արցախի մեծ մասը հանձնելով պահպանել իր քաղաքական կյանքը, հիմա իրեն ազատ է զգում վերջնականապես հրաժարվել Արցախից և Հայաստանի հետ անել այն, ինչ պահանջում են բոլոր նրանք, ում ձեռնտու է իր իշխանավարումը Հայաստանում։
Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում