Լրահոս
Օրվա լրահոսը

Այն համաձայնագիրը, որով ՀՀ-ն կարող է Արցախը կորցնել, արդեն պատրաստ է․ Հրանտ Միքայելյան․ «Փաստ»

Հոկտեմբեր 27,2022 09:30

Անդրադառնալով դեռևս պաշտոնական հաստատում չստացած, բայց մի շարք տելեգրամյան ալիքներով տարածված խաղաղության փաստաթղթի «վաշինգտոնյան» տարբերակին, որը, ըստ լուրերի, առաջիկայում պատրաստվում են ստորագրել, «Կովկաս» ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանն առանձնացրեց հնարավոր ստորագրումից բխող հիմնական վտանգները: «Մեզ այդ դեպքում ոչ մի լավ բան չի սպասվում: Այսինքն, շարունակվելու է Արցախը հանձնելու գործընթացը, ավելի շուտ՝ ավարտին է գալու, որովհետև դրանով ՀՀ իշխանություններն Արցախը ճանաչելու են Ադրբեջանի կազմում: Այն փաստաթուղթը, որը շրջանառվում է, դեռևս հռչակագրային տարբերակն է, ամբողջական փաստաթուղթը մենք դեռ չենք տեսել: Բայց, այդուհանդերձ, որքանով հայտնի է, Ադրբեջանը դնում է նաև ադրբեջանական համայնքների ստեղծման խնդիր՝ այն անվանելով «իրավունքների վերականգնում»: Ադրբեջանը, մեծ հաշվով, շարունակելու է Հայաստանին ճնշել, իսկ Հայաստանը դառնալու է Ադրբեջանի և Թուրքիայի կլիենտ պետություն: Հայաստանն արդեն իսկ դառնում է այդպիսի պետություն: Ընդհանուր առմամբ, հենց այդ «վաշինգտոնյան» տարբերակն է առաջ տարվելու»,-նշեց Հրանտ Միքայելյանը:

Հրանտ Միքայելյան

Անդրադառնալով հոկտեմբերի 31-ին ամենայն հավանականությամբ Սոչիում սպասվելիք Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպմանը և վերոնշյալից բխող հնարավոր զարգացումներին՝ նա ընդգծեց. «Երբ անցած տարվա նոյեմբերին Բրյուսելն ակտիվացել էր և, ըստ էության, դարձել բանակցային հիմնական ուղղություն, այդ ժամանակ Վլադիմիր Պուտինը իր մոտ կանչեց Ալիևին ու Փաշինյանին, և նրանք երրորդ հայտարարությունը ստորագրեցին: Հիմա Պուտինն էլի նույն բանն է փորձում անել: Այսինքն, խոշոր հաշվով, պարտված խաղը փորձում է դրական խաղարկել, բայց այս պահի դրությամբ չեմ տեսնում, որ այս առումով որևէ հաջողություն կարող է ունենալ: Նկատենք նաև, որ Վաշինգտոնն արդեն իսկ կոպիտ է արձագանքում այս հանդիպման հնարավորությանը: Թեպետ Ռուսաստանը զգալիորեն դիրքերը կորցրել է, ինչը որպես փաստ կարող ենք արձանագրել, ամեն դեպքում, մեծ քաղաքական խաղը երբեք չի ավարտվում: Բայց ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն համաձայնագիրը, որով ՀՀ-ն կարող է Արցախը կորցնել, արդեն պատրաստ է: Հարցն այլ է: Փաշինյանն ակնհայտորեն վախենում է քաղաքական հետևանքներից: Նա պետք է տեսնի, որ Արցախը հանձնելու փորձի դեպքում Հայաստանում ներքաղաքական հետևանքներ են լինելու: Եթե ներքաղաքական ուժերը պատրաստ են ընդդիմանալ ոչ այն ձևաչափով, որով մինչ այս են արել, այլ բան է: Բայց եթե պատրաստ են ընդամենը Facebook-ում գրառումներով քննադատել, ուրեմն կարելի է հարցը փակված համարել: Արցախի հարցը, մեծ հաշվով, մեզ համար ամենակարևորն է այս պահին»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31